- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայց քանի որ դա դժվար է, մենք ասենք: Մարգոն իրեն ազատել է մի քանի միֆերից:
Պարզվում է՝ տիկինը երկար ժամանակ դրանց ազդեցության տակ է եղել, բայց հենց պատերազմը սկսվել է, միֆերը որոտների ձայներից փշրվել ու թափվել են, ու հիմա Եսայան Մարգոն վերջապես գիտի այն, ինչ դպրոցական երեխան էլ մինչ այդ անգիր գիտեր: Ուղղակի պատգամավորուհին մի փոքր այլ բառեր է օգտագործում: Մի մասը թռցրել է նախագահի ելույթներից, մի մասը խորհրդարանի միջանցքներում է լսել ու հենց այդ բառակույտերի շիլաշփոթն էլ կազմում են նրա վերջին ելույթի հիմնաքարը՝ նվիրված միֆերի տեսությանը:
Ըստ ՀՀԿ-ի Մարգոյի` հայ ժողովուրդը մինչև ապրիլի 2-ը սնվում էր այն պատրանքներով, թե մեծ վտանգի ժամին քաղաքական հակառակորդները հաշտվել չեն կարող, որ ժողովուրդն այլևս ոտքի չի կանգնի Ղարաբաղի համար, որ ներքին հակասությունները անհրաժեշտ պահին կխաթարեն պետության միասնությունը:
Ու հիմա պատգամավորը ուրախ է, որ պատերազմ եղավ, քանի որ հակառակ դեպքում նա չէր իմանա դրանց պատասխանը: «Քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ մենք արթնացանք ընդարմացումից ու դարձանք միասնական բռունցք: Համերաշխությունը, հանդուրժողականությունը, չհասկացվածության պատերի քանդումը, որոնց մասին իր պաշտոնավարման առաջին օրերից խոսում է Հայաստանի նախագահը, այս օրերին ավելի տեսանելի եւ շոշափելի դարձան։ Ժողովուրդը դարձավ մեկ ազգ՝ մեկ զինվոր, երբ չկար իշխանություն ու ընդդիմության, ես ու դու, իմ ու քո»,- ասում է նա:
Չէինք ցանկանա սառը ջուր լցնել Մարգո Եսայանի ոգևորության վրա, միայն թե այլ տարբերակ չկա: Բանն այն է, որ այս քարոզչական ելույթի հեղինակի համար միշտ էլ լինելու է «իմ ու քո» սահմանաբաժանումը: Բայց ամենացավալին դա էլ չէ, այլ այն, որ Մարգոն չի հասկացել գլխավորը: Եվ այդ մեկը նրա համար իսկապես միֆ է մնալու: Չի հասկացել, որ իշխանությունն այլ բան է, երկիրը՝ այլ: Ու սեփական հողը պաշտպանելու համար ժողովուրդը կարիք չունի, որ իշխանությունը հրահանգ տա, տիկին Մարգոն էլ իր քվեարկությամբ դրան օրենքի ուժ հաղորդի:
Այդ ժողովուրդը եղել է Մարգոյից առաջ ու կլինի նրանից հետո: Եվ կլինի առանց Եսայանի նորագույն տեսության, որտեղ հորինովի միֆերի մտացածին բացառումը դեռ չի նշանակում, թե չկա այն իրականությունը, որտեղ Մարգոն դեռ արժեք է ներկայացնում:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


