- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ պաշտպանության նախարարությունում պաշտոնանկությունների շարք է : Այսօր հայտնի դարձավ որ, Սերժ Սարգսյանը մի շարք որոշումներ է կայացրել, որոնցով պաշտոնից ազատվել են գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր:
Թե նրանց աշխատանքում կոնկրետ ինչը Սերժ Սարգսյանի սրտով չի եղել, կամ ինչն է նրա գնահատմամբ չարաշահում կամ թերացում եղել, այս պահին հայտնի չէ. այստեղ առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միայն երկրի ղեկավարը նման քայլի գնաց: ArmLur.am-ը փորձեց պարզել` զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների անցած ճանապարհը, մասնավորապես, ինչով են նրանք հայտնի:
Այսպես, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի անունը, պարզեցինք, տարիներ առաջ աղմկահարույց մի դեպքում է շոշափվել: Դեռևս 2014 թվականին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «թիրախավորվել էր» ՀՀ 61-ամյա քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանի կողմից:
Վերջինս սույն պաշտոնյայի մասին իրեն հայտնի դարձած փաստերը պետք է տրամադրեր ադրբեջանական հատուկ ծառայություններին: Իսկ ինչ է հայտնի դարձել Խ. Մարտիրոսյանին: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, ոչ ավել, ոչ պակաս, սիրուհի ունենալու մեջ մեղադրվեց:
Խաչիկ Մարտիրոսյանին Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանձնարարել են տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «Ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։
Այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր, թե Խ. Մարտիրոսյանը Թբիլիսի քաղաքում ադրբեջանցի Մախմուդին է փոխանցել իրեն հայտնի դարձած իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։
Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով՝ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская разведка в Ереване» /Ադրբեջանական հետախուզությունը Երևանում/ վերնագրով հոդվածը։ Հ.Գ. Դեռևս 2012 թվականին ԱՄՆ-ում աղմկալի պաշտոնանկություն են տեղի ունեցել: Պաշտոնից հեռացվել էին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարր Դեյվիդ Պետրիուսը ու երկրի ՊՆ-ին ենթակա Lockheed Martin կոնցերնի նախագահ Քրիստոֆեր Կուբասիկը:
Ընդ որում, երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել սիրուհիների պատճառով: ԿՀՎ ղեկավարի արտամուսնական կապի մասին հայտնի էր դարձել ԱՄՆ ղեկավարությանը Հետաքննության դաշնային բյուրոյի անցկացրած գաղտնի գործողությունների արդյունքում: ԱՄՆ-ում նման բարձրաստիճան պաշտոնյաների արտաամուսնական կապերին շատ խիստ են վերաբերում, քանի որ վտանգ կա, որ կնոջը ինչ-ինչ պատճառներով դավաճանողը ցանկացած պատճառով կդավաճանի նաև հայրենիքին:
armlur.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


