- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու:
Գուրգեն Հովհաննիսյան: Այս անունը սահմանի ողջ երկայնքով դարձել է կամքի հոմանիշ: Նրան փորձառու զինվորականները կարճ են բնութագրում` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող: Իսկ ես Գուրգենին նմանեցնում եմ հարեւանի այն տղային, որը միշտ պատրաստ է բոլորին օգնելու, որը նաեւ հրաշալի ընկեր է:
-Քո հրամանատարությամբ ջոկը շուրջ վեց ժամ անհավասար մարտում պահել է բարձունքի թիկունքում գտնվող դիրքը` հակառակորդին պատճառելով 50-ից ավելի կորուստներ,-զրույցը սկսում եմ ես,-ինչպե՞ս… ահա թե ի՛նչ եմ ցանկանում իմանալ։
-Մարտի ժամանակ մեկն ասես ինձ օգնում էր: Նա ներսից կառավարում էր ինձ` գնդացրորդիդ, այ, այստեղ դիրքավորիր, դիպուկահարին տար էն մյուս կողմը: Ասում էր` դու հրամանատար ես, մի՛ լռիր, խոսի՛ր տղաներիդ հետ, ուժ տուր նրանց: Ես էլ անընդհատ կրկնում էի` տղե՛րք, չենք նահանջելու, չենք զոհվելու, լսո՞ւմ եք: Մենք դեռ պիտի իջնենք զորամաս, մենք դեռ իրար հետ պիտի ծնունդ նշենք… Իսկ ամեն ինչ սկսվեց գիշերվա ժամը երկուսին,-վեր բարձրացնելով հոնքերը` ասում է ավագ սերժանտը:-Նոր էինք դիրք բարձրացել: Անօդաչու թռչող սարք նկատեցի: Այդ մասին տեղեկացրի գումարտակի հրամանատարին: Նա հրամայեց. «Անցե՛ք շրջանաձեւ պաշտպանության»: Զբաղեցրինք մեր տեղերը:
Սպասում էինք ներթափանցման փորձի, բայց ոչ լայնածավալ հարձակման: Ես հենակետի ավագն եմ եւ պատասխանատու էի նաեւ բարձունքի դիմացի դիրքի համար: Երբ սերժանտ Ադամ Սահակյանը զեկուցեց, որ իրենց ուղղությամբ դիվերսիա է, որոշեցի` պետք է օգնենք տղաներին: Լուսածիր փամփուշտներով լուսավորում էի տարածքը, գնդացրորդին եւ դիպուկահարին կրակելու խնդիր առաջադրում: Մենք կողային ուժեղ հարվածներ էինք հասցնում թշնամուն, սակայն քիչ անց նկատեցի, որ քողարկիչ ռազմազգեստով մեկը մտավ դիրքի խրամատ: Պարզ էր` նաեւ մեզ են թիրախավորել: Փորձելու էին թիկունքից ներթափանցել: Բարձրացա մոտակա բլուրը, դիտարկում կատարեցի: Տեսնեմ՝ ինչ. թշնամու մոտ 200 զինծառայողներ կենտրոնացած են մեր ուղղությամբ: Ժամանակ չկար, որոշում պիտի կայացնեի: Նախանշած տեղերում մնալն այլեւս նպատակահարմար չէր, այդպես նրանց առաջը չէինք առնի: «Դիրքափոխել անձնակազմը»,-հուշեց ներքին ձայնս: Տղաներից ոչ մեկը չհակաճառեց: Մոտակա թմբի վրա հարմար տեղեր զբաղեցրինք: Դիրքային առումով առավելություն ստացանք: Եվ երբ թշնամու առաջին խումբը նետվեց մարտի, գնդացրորդին` Կիրակոսյան Միսակին, հրահանգեցի կրակել: Ասացի` Միսա՛կ, ամեն կիրակի կրակայինի ես գնացել, տեսնենք` ինչ ես սովորել: Միսակը ինն ամսվա ծառայող է, բայց կռվով անցած զինվորականի պես կրակեց: Վեցը գլորվեցին ներքեւ, օգնական ուժերը դրանց տարան: Հո չէինք գոռում ուրախությունից: Բայց հակառակորդն իր մտադրությունից ետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտի մեջ: Մենք էլ շարունակում էինք կրակել: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, իմ օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չէին վրիպում: Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանը դիպուկ կրակեց: Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է:
Գուրգենը նայում է մեր թիկունքում դրված փոքրիկ արկղերին (մեջը՝ նռնակներ) եւ վերհիշում.
-Մարտի ժամանակ քսանից ավելի այսպիսի նռնակ եմ նետել, սակայն մեկի պատմությունը երբեք չեմ մոռանա: Դիպուկահարն ասաց, որ խրամատի աջ կողմում նկատել է երկուսին: Վազեցի այնտեղ: Գլուխս բարձրացրի՝ դիմացս դուրս եկան: 10 մետր էր մեզ բաժանում: Առաջին անգամ էի այդքան մոտիկից տեսնում թշնամուն: Նրանք շփոթվել էին: Դիմացից եկողը նռնակ ուզեց կողքինից: Բայց ես արդեն քաշել էի նռնակի օղը: Նետեցի նրանց ուղղությամբ: Չփրկվեցին:
Ճանապարհները հրետանու կրակի տակ էին, եւ անհնարին էր զինամթերք տեղ հասցնել, իսկ տղաների մարտապաշարը, ուր որ է, սպառվելու էր: Վաշտի հրամանատարը ջոկին նահանջելու հրաման տվեց:
-Մենք հրաժարվեցինք: Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնելուն: Այնքան ուժ էինք ներդրել: Բայց իրականությունը մեր դեմ էր. ընդամենը երկու նռնակ էր մնացել: Ստիպված էինք ետ քաշվել: Հիմա միայն մի երազանք ունենք` ազատագրել մեր հենակետը եւ նորից այնտեղ կանգնել:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


