- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երկար հորդորներից ու հիշեցումներից հետո Երևանի քաղաքապետարանը վերջապես գլխի ընկավ, որ անհրաժեշտ է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին:
Այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների ֆինանսական վիճակը և ներկայացնել, թե ինչ օգնություն կարող են տրամադրել նրանց: Նույնը վերաբերում է նաև վիրավորված զինծառայողներին տրամադրվող օգնությանը: «Բացի դրանից, մենք մտադիր ենք բնակարան հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում: Երբ ուսումնասիրությունը պատրաստ լինի, կդիմենք նաև ավագանու անդամներին»,- ասել է Մարգարյանը:
Քաղաքապետի ելույթի այս հատվածը շատ տպավորիչ ու գեղեցիկ է հնչում: Հիշեցնենք, որ վերջերս, արդեն քառօրյա պատերազմից հետո, Տարոնը երկու բնակարան նվիրեց տերտերներին, այժմ, հավանաբար, նրան բացատրել են, որ այսօր տերտեր տռռցնելու ժամանակը չէ և մի քիչ էլ պետք է զինվորների մասին մտածել: Եվ հոգատար ղեկավարը դժվարության պահին մենակ չի թողնում իր քաղաքացիներին , կանգնում է նրանց կողքին, թևութիկունք է դառնում: Բայց հենց այդ վայրկյանից էլ վրա է հասնում հիասթափությունը: Տարոն Մարգարյանը տեղեկացնում է, որ խոստացված ամբողջ օգնությունը կատարվելու է ի հաշիվ մշակույթի: Այսինքն, իրենք մտադիր են կրճատել մշակութային ծրագրերին տրամադրվող գումարները և դրանք ուղղել զոհվածների ընտանիքներին:
Մեր երկրում վաղուց սովորույթ է դարձել կուժն ու կուլան կոտրել մշակույթի գլխին: Այս ոլորտը դարձել է շղթայի այն բարակ հատվածը, որն առաջինն է կտրվում: Շարքի վերջում կանգնած այն դժբախտն է, ում մնացորդ փշրանքներն են բաժին հասնում: Ու հենց որ մի տեղ, ինչ-որ բան պակասում է, անմիջապես հիշում են մշակույթի մասին:
Զարմանալի չէ, որ Տարոն Մարգարյանը չի ցանկացել իրեն անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել քաղաքապետարանի շքեղությունների հաշվին: Ձեռքը չի գնացել կրճատել թանկարժեք խմիչքների քանակը, պակասեցնել ոսկեզօծ սպասքը, աշխատակազմի խնջույքների, նվերների, հավելյալ պարգևատրումների ծախսերը, փոքր-ինչ զսպել իր և ենթակաների ախորժակը, ովքեր անհագուրդ կերպով խժռում են Երևանի բյուջեն: Աչքին իբրև ավելորդություն միայն մշակույթն է երևացել: Դա էլ երևի այն պատճառով, որ չի հասկացել, թե ինչ բան է այդ ոլորտը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


