- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի լայնածավալ գործողությունների հետևանքները մի շարք հարցերի տեղիք տվեցին: Մասնավորապես, բազմիցս շրջանառվեց այն տեղեկությունը, թե զինվորները համապատասխան սպառազինություն չի ունեցել, որն էլ նաև պատճառ է դարձել այդքան մեծ թվով զոհերի:
Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը մշտապես փորձում էր վստահեցնել, որ դիրքերում զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունեցել, չունեն, բանակը ապահովված է զենքով, զինամթերքով և կապի արդիական միջոցներով իսկ հետախուզությունն էլ բավական լավ է աշխատել: Սակայն Սերժ Սարգսյանի հրամաններից հետո այդ նույն հարցերը կրկին առաջացան: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
Ով է Ալիկ Միրզաբեկյանը
ՀՀ պաշտպանության նախկին տեղակալի անօրինականությունների մասին մամուլը բազմիցս է գրել, սակայն անձամբ նախարար Սեյրան Օհանյանը ոչ մեկ անգամ հերքել է Միրզաբեկյանի չարաշահումների մասին տեղեկությունները:
Հայտնի է, որ Միրզաբեկյանը մտերիմ է եղել Սերժ Սարգսյանի հետ և զբաղվում էր զինվորներին համապատասխան տեխնիկայի մատուցմամբ: Տարբեր տեղեկությունների համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս ազատման գլխավոր «մեղավորներից» մեկն է, ով անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալիկ Միրզաբեկյանը բավականին ակտիվ բիզնես գործարքներ է կատարել իր կնոջ` Իվետա Իսրայելյանի հետ, որը բացահայտվել է տարբեր օղակների կողմից իրականացված քննության ընթացքում:
Նախկին տեղակալի «մութ» պատմությունները
2015 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՊՆ-ի իրավասության տակ գտնվող «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության 80% բաժնետոմսերը փոխանցել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մասնավորեցման նպատակով:
Նախկինում ՊՆ ենթակայության տակ գտնված այս ձեռնարկությունը Հայաստանի անկախացումից ի վեր նորոգել ու արդիականացրել է ՀՀ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն կայանները:
Որոշումը հիմնավորվեց նրանով, որ ձեռնարկությունը ռազմաարդյունաբերության խնդիրների լուծման համար առաջադրվող պահանջներին չի համապատասխանում, մասնավորապես` ընկերության շենք և շինությունները չեն բավարարում ՀՕՊ ժամանակակից համակարգերի նորոգման և արդիականացման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև լիարժեք փորձարկումների անցկացման համար: Սակայն «Ավտոմատիկայի» 20%-ի սեփականատեր Զավեն Թումանյանը դեռ այդ ժամանակ կարծիք էր հայտնել, որ խնդիրը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է և հայտարարել էր, որ խնդիրը կոռուպցիան ու միլիոնավոր գումարների մսխումն է:
2008-ից հետո գործարանը սկսել են քանդել, ասում է Զ. Թումանյանը: Մինչ այդ ՊՆ պաշտոնյաները, ըստ Թումանյանի, չէին համարձակվում միջամտել: Նա ձեռնարկության ներկա վիճակի համար մեղադրում է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին. «Պատճառն այն էր, որ ուղիղ ձևով ատկատ էին ուզում: Ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ էլ հիմա ես ո՛չ փող եմ գողացել, ո՛չ էլ ասել են` գողացի, տուր մեզ` տվել եմ: Միութենական գործարաններում նման բան չի եղել, որովհետև բարձր աշխատավարձ էր, ու բոլորը գիտեին` ով ով է:
Հիմա որևէ պատվեր են տալիս գործարանի տնօրենին ու ասում, որ «պողոսի» կոոպերատիվը կգա պայմանագիր կկնքի, ու գումարը կվճարեք: Իսկ գումարը գնում է իրենց գրպանը», – 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր Թումանյանը:
Միրզաբեկյանը ջրից չոր դուրս եկավ
ՀՀ ՊՆ քննչական բաժնում դեռ 2010-ին հարուցվել է քրեական գործ` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ Նյութատեխնիկական դեպարտամենտի կողմից օրենքների կոպիտ խախտմամբ ձեռնարկությանը տարբեր ծառայությունների և նույնիսկ չկատարված աշխատանքի համար հատկացվել են գումարներ, որոնք անհիմն ու աննպատակ են ծախսվել: ՊՆ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերը ստուգել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Արդյունքում` արձանագրվել է 110 մլն դրամի ֆինանսական խախտում, որը, Զ. Թումանյանի խոսքով, վատնվել է գործարանի միջոցով:
Սակայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր շտապում մեղադրել Միրզաբեկյանին: «Եթե կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված, թող քրեական գործ հարուցեն, քր. գործը կապացուցի` ով է մեղավոր, ով ոչ: Այն խնդիրները, որոնք վերաբերում են փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, պատշաճ կերպով իրականացնում ենք», – դեռևս նախորդ տարի նշել էր նա:
Սակայն մեկ բան ակնհայտ է. հիմա գեներալներին պաշտոնանկ անելով՝ խնդիրը չի լուծվի: Պետք է այդ անձանց պատասխանատվության հարցը բարձրացվի:
Նաիրա Հովհաննիսյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


