- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շարունակվում է ոչ միայն ռազմական, այլեւ՝ դիվանագիտական ոլորտում: Այդ հակամարտության դրսեւորումներից մեկը դարձավ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը բոյկոտելու Հայաստանի որոշումը: ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի խոսքով, Հայաստանը միշտ կիսել է դաշինքի նպատակները.
«Հայաստանն իր ծավալուն ներդրումն ունի քաղաքակրթությունների երկխոսության եւ քաղաքակրթությունների միջեւ համերաշխության պատմության մեջ»:
Այդուհանդերձ, մեղադրելով պաշտոնական Բաքվին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մեջ՝ հայկական կողմը հրաժարվեց մասնակցել Բաքվում անցնող ֆորումին.
«Ապրիլի 2-ից հետո ավելի ցայտուն դարձավ այն անհեթեթությունը, որ ֆորումը անցկացվում է երկրում, որը մշտապես առաջ է տանում ռասիզմի դրսեւորումները, այլատյացությունը, հայատյացությունը, որը հերոսացնում է մարդասպաններին»:
Ադրբեջանական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոսում բազմամշակութային մոտեցման անվիճարկելի առավելությունների մասին:
«Բազմամշակութային արժեքների հզորացումը դրական տենդենց կլիներ ներկայիս քաղաքականության մեջ», - ասում է Իլհամ Ալիեւը:
Ալիեւի նման հայտարարությունները սակայն հաճախ հակասում են իրականությանը, որը ներկայացնում են ադրբեջանական լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Թուրքիայում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրող Արզու Գեյբուլաեւայի խոսքով, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատության եւ հայերի իր գործընկերների հետ համագործակցության համար նրան բազմաթիվ անգամ սպառնացել են սպանել եւ բռնաբարել.
«Երբ ես դավաճան անվանվեցի եւ ինձնից պետության թշնամի սարքեցին, այդ մասին հաղորդեցին թերթերում եւ հեռուստատեսությամբ: Սակայն, այդ հաղորդումների մեջ երբեւէ չէին հիշատակում իմ քննադատական հոդվածները, այլ միշտ նշում էին հայերի հետ իմ կապը եւ Ստամբուլում հայկական թերթի համար հոդվածներ գրելը»:
Ադրբեջանական կողմը վերջերս ՄԱԿ-ում պաշտոնական նամակ էր տարածել, որում մեղադրել էր Հայաստանին ադրբեջանական տարածքի օկուպացման մեջ եւ ընդգծել, որ Ադրբեջանը շարունակելու է իրականացնել հողերը վերադարձնելուն միտված իր գործողությունները: Հայաստանն, ի պատասխան, մեղադրել է Ադրբեջանին ռազմական գործողությունների հետ զուգահեռ ոճրագործություններ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բազմաթիվ կոնգրեսականներ իրենց աջակցությունն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին, իսկ Պետքարտուղարությունն ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


