- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մայիսի 6-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել «analitik.am» լրատվական կայքի խմբագրին՝ Անի Հովհաննիսյանին և նրա օգնական Վարդիթեր Գիշյանին:
Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի նախաքննության տվյալներով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ:
Գործով մեղադրյալներ են ներգրավված Անի Հովհաննիսյանն ու Վարդիթեր Գիշյանը:
NewsBook-ի տեղեկություններով լրատվական կայքի խմբագրի ու տնօրենի ձերբակալման և կալանավորման միայն երևացող մասն է կապված Տիգրան Ուրիխանյանի անձի հետ: Պատմության չերևացող մասն ավելի հետաքրքիր է թվում, քան պատգամավորի հայտարարությունը շորթման մասին:
«analitik» կայքն իր գործունեության վերջն ամիսներին պարբերաբար անդրադարձել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գործունեությանը: Կայքը հանդես է եկել սեփական հրապարակումներով, ինչպես նաև արտատպել է այն բոլոր հոդվածները, որոնք տեղ են գտել հայկական տարբեր լրատվամիջոցների էջերում՝ էլեկտրոնայինից մինչև տպագիր մամուլ: Վերջին 2-3ամսիներին միայն կայքը սեփական նախաձեռնությամբ հրապարակել է 8 հոդված, որտեղ ներկայացրել է բանկի գործունեության մասին ուշագրավ դրվագներ:
http://analitik.am/news/view/262085, http://analitik.am/news/view/286544,
http://analitik.am/news/view/248985,
http://analitik.am/news/view/244660
http://analitik.am/news/view/291406
http://analitik.am/news/view/244660
http://analitik.am/news/view/266211
http://analitik.am/news/view/258741
Ի դեպ՝ հրապարակումների մեջ հեղինակները չեն մոռացել հիշեցնել, որ բանկը ռուսական կապիտալ է պտտեցնում, այսինքն՝ ռուսական խոշորագույն բանկերից է, որտեղ համասեփականատեր է ադրբեջանցի հայտնի գործարար Մաքսումով Շախմար Արիֆ Օգլին: Չմանրամանելով հրապարակումների բովանդակությունը՝ հավելենք, որ մարտի կեսերին բանկի թեմայով զրուցելու առաջարկ է Անիին արվել Հայաստանում ՌԴ Դեսպան Իվան Վոլինկինի կողմից: Անին համաձայնել է հանդիպել: Հանդիպման ընթացքում դեսպանը հորդորել է դադարեցնել բանկի մասին հրապարակումների շարքը, հակառակ պարագայում վերջինս ակնարկել է ինչ-ինչ խնդիրների մասին:
Մենք այս տեղեկությունն ունեինք դեռ նախորդ շաբաթվանից: Անի Հովհաննիսյանից, հասկանալի պատճառներով, չէինք կարող ճշտել՝ հանդիպում դեսպանի հետ եղել է, թե՞ ոչ, եթե այո, ապա բանկի հրապարակումների մասով խոսակցություն եղե՞լ է: Մնում էր դեսպանատնից ճշտել հանդիպման ու առանձնազրույցի փաստը: Ուրբաթ օրը NewsBook-ի թղթակիցը զանգահարեց դեսպանտուն: Հեռախոսազանգին պատասխանողը ներկայացավ՝ որպես դեսպանի օգնական:
Սկզբում նա, լսելով մեր հարցադրումները, կտրականապես հրաժարվեց պատասխանել դրանց: Այնուհետև՝ մի փոքր անց, դեսպանատնից զանգահարեցին խմբագրություն՝ ասելով, թե կպատասխանեն մեր հարցերին, եթե դրանք գրավոր ուղղենք իրենց: Միաժամանակ խոստացան մինչև երեքշաբթի առավոտյան պատասխանել գրավոր հարցադրումներին:
Երեկ՝ երեքշաբթի, մենք այդպես էլ չստացանք մեր հարցերի պատասխանները: Նորից զանգահարեցինք և մեզ տեղեկացրին, որ դեսպանի օգնականը գտնվում է արձակուրդում և այդ հարցերով ժամանակավոր պատասխանատուն խոստացավ լրացուցիչ քննարկել հարցը և մի քանի ժամվա ընթացքում կապվել մեզ հետ: Դեսպանատնից այդպես էլ մեզ չզանգահարեցին: Այսօր առավոտյան մենք կրկին զանգահարեցինք ՌԴ դեսպանատուն, որտեղից մեզ փոխանցեցին, թե նրանք որոշել են չմեկնաբանել իրենց ուղղված հարցադրումները:
Դեսպանատան տարօրինակ պահվածքը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս: Ի՞նչն է խանգարել դեսպանին պատասխանել հարցին՝ հերքել-հաստատել, կամ էլ նույն օրը փոխանցել, թե մեզ ասելիք չունի՝ այս պահին կթողնենք առանց մեկնաբանության:
Հիմա վերադառնանք լրագրողների կալանավորմանը: Մեր տեղեկություններով ապրիլյան պատերազմի առաջին օրերին ՌԴ դեսպանի մակարդակով հարց է դրվել «փակելու» ՎՏԲ բանկի թեման: Խնդիրը ձևակերպվել է այնպես, թե բանկի սեփականատերերից մեկի՝ ադրբեջանցի լինելու հանգամանքն այս լարված իրավիճակում շոշափելը կարող է հասարակության կողմից սխալ ընկալվել:
Բանկի անվտանգ ու անխափան աշխատելն այդ օրերին հուզել է ռուս դիվանագետին, նա էլ ՀՀ իշխանություններին զգուշացրել է մասսայական անկարգությունների վտանգի մասին: Ի դեպ՝ կայքի վերջին հրապարակումն այս թեմայով եղել է ապրիլի 2-ին՝ քառօրյա պատերազմի ամենաթեժ փուլում: Հրապարակումը վերնագրված է եղել այսպես «ՎՏԲ Բանկը պատասխանատվություն պետք է կրի պատերազմի վերսկսման համար»:
Հ.Գ. Այս օրերին ինֆորմացիոն արտահոսք եղավ, թե Անին նախաքննության մարմնին ներկայացնելու է բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք կարող են առնչվել այս գործին:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


