- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը.
«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների փոխտնօրեն Քորի Վելթը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին խոստացել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության սրման դեպքում.
«Գործնականում, ես չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է փոխել արմատական դինամիկան: Ավելի շուտ, Երեւանն ուզում է Բաքվին լուրջ ուղերձ հղել, որ եթե իրավիճակը թեժանա, ապա այն կտանի դեպի ճանաչում»:
Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում: ԼՂ անկախության ճանաչումը, նաեւ եթե չխաթարի, ապա հիմնովին կփոխի խաղաղ բանակցությունների ընթացքը, ավելացնում են վերլուծաբանները, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ներկա ստատուս քվոն առանց այն էլ փլուզվում է:
«Ադրբեջանը կարծես թե փորձեց ավելի խորանալ, քան դա արել էր անցյալում, եւ անշուշտ ստացավ անխուսափելի պատասխանը», - նշում է Վելթը:
Քորի Վելթի խոսքով, առայժմ ստեղծված չեն արգելափակոցներ, որոնք կկանգնեցնեն Բաքվին, եթե այն որոշի կրկնել ապրիլյան պատերազմի փորձը: Հենց այստեղ, փորձագետների կարծիքով, իր միջնորդի դերը պետք է խաղա միջազգային հանրությունը՝ փորձելով ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կողմերի խաղաղ գոյատեւումը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, սակայն, միջնորդների հնարավորությունները սահմանափակ են.
«Չեմ կարծում, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է ճնշման միջոցով Հայաստանին կամ Ադրբեջանին պարտադրել այնպիսի գործարք, որը նրանք չեն ցանկանա կնքել»:
Քորի Վելթի կարծիքով, սակայն, որեւէ նոր ստատուս քվո հաստատել անհրաժեշտ կլինի, հակառակ դեպքում այլընտրանքը պատերազմն է.
«Կարեւոր է, որ երկու կողմերն էլ գիտակցեն, որ այս հակամարտությունն արդյունավետ չի լուծվելու ուժի կիրառման միջոցով: Սա կարող է լինել մի հակամարտություն, որի վերջնական լուծման համար պետք է սերունդ փոխվի, սակայն կարեւոր է, որ կողմերի համար ստեղծվեն ընդունելի պայմաններ՝ այդ ընթացքում գոյատեւելու»:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


