- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մայիսի 17-ին՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին, օդանավում հայկական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում ՀՀ գործող նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը կորցրել է 800 հեկտար (8 ք/կմ) տարածք:
Ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:
Փաստորեն, գերագույն գլխավոր հրամանատարը ստել է, թաքցրել է տարածքային կորուստների իրական չափը: Եթե 200-300 մետր տարածքը մեկ ամսվա տարբերությամբ դառնում է 800 հեկտար, ապա ինչպե՞ս վստահ լինենք, որ մեկ ամիս հետո 8000 հեկտար չի դառնա:
Եթե անգամ Սերժ Սարգսյանը միտումնավոր չի ստել, ապա ստացվում է, որ հավուր պատշաճի տեղեկացված չի եղել սահմանին տիրող իրավիճակին, կորուստների չափին: Սա արդեն շատ ավելի վատ է, քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պարզապես չի կարող տեղեկացված չլինել սահմանին տիրող իրավիճակին՝ ամենայն մանրակրկիտությամբ: Տեղեկացված չլինելով՝ գերագույն գլխավոր հրամանատարի պահվածքը մեծ հավանականությամբ կլինի ոչ ադեկվատ:
Չբավարարվելով այսքանով, հաջորդ փուլում արդեն Սերժ Սարգսյանը սկսում է արդարացնել ու նույնիսկ հիմնավորել տարածքային կորուստները, որ կորցրած տարածքները հետ վերցնել պետք չէր, որ իբր դրանք ռազմավարական ու մարտավարական որևէ նշանակություն չունեն:
Անխոս, տարածքային կորուստները շատ ու քչով, մարտավարական ու ռազմավարական անկարևորությամբ արդարացնելը տկարամտություն է: Ավելին, տարածքների կորստի ծանրությունը չգիտակցելը հանցավոր արհամարհանք ու անփութություն է: Եթե երկրի փաստացի ղեկավարը ի վիճակի չէ սթափ գնահատել կորստի ծանրությունը, ապա հնարավոր են նոր կորուստներ:
Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, անգամ հոգեբանորեն, հետագայում մեծ մասշտաբով հող հանձնելու կամ կորցնելու համար:
Այսինքն, կարելի է հող կորցնել, մնալ իշխանության ղեկին, մի բան էլ արդարացնել տարածքային կորուստները: Գերագույն գլխավոր հրամանատարի այսպիսի պահվածքը սպառանլիք է երկրի անվտանգությանը:
Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը հստակ խնդիր է դրել զինված ուժերի, անվտանգության համակարգի առաջ՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում և քայքայում»: «Կարծում եմ՝ բոլորդ համոզվել եք, որ հակառակորդի ծրագրերը ձախողվեցին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեր զինված ուժերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը:
Այս առումով ևս Սերժ Սարգսյանը խեղաթյուրում է իրականությունը:
Եթե 800 հեկտար տարածք և մոտ 20 մարտական հենակետ ենք կորցրել՝ Արցախի հյուսիսում ու հարավում, ապա այս կորուստները առնվազն ճակատի ճեղքման ու քայքայման հետևանք են:
Վերոհիշյալ փաստերը լիովին բավարար են Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու և նրան բազմաթիվ հարցեր ուղղելու համար:
Եթե խորհրդարանը չի ուզում Սերժ Սարգսայնի հետ կիսել կորուստների ու աղետի պատասխանատվությունը, պետք է նրա իմփիչմենթի գործընթաց սկսի կամ ինքնալուծարվի:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


