- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և այդ հանդիպման արդյունքները: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա: Ինչո՞վ է կարևոր Վիեննան:
– Վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում կարևոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարևոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարևոր է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսատանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ֆրանսիայի ջանքերով:
Երրորդ կարևոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաև Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:
Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, և պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը և թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները:
– Նախագահների հանդիպումը կնպաստի՞ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
– Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակեց հարձակումները նույնիսկ հանդիպումից հետո, որի հետևանքով, ցավոք, զոհվեց երկու զինվոր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից էր: Հետևաբար, սա քննություն է Ադրբեջանի համար, թե որքանով է հավատարիմ իր խոստումներին:
– Շատերը կարծում են, որ Վիեննայի հանդիպումը ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ միջնորդները և Ադրբեջանը ընդունեցին Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններից մի քանիսը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
– Դա ոչ թե տեսակետ է, այլ փաստ: Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Այո՛, սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ:
– Ադրբեջանը ձախողվեց ռազմի դաշտում, այդ պատճառո՞վ է ստիպված վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
– Պարտադիր չէ, որ դա լինի պատճառը: Ես շարունակում եմ թերահավատ մնալ և շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը և լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիևը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիևի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետև իրականում չկա որևէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


