- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ Երեկ նրա հոգեհանգիստն էր։ Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին։
Ոստիկանության ամփոփագրում այս դեպքի մասին հայտնում են հետեւյալը․ «Ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»: Մեզ հաջողվեց մանրամասներ պարզել։ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթեւեկող ավտոմեքենա։ Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, քաղաքավարի, առանց տոնը բարձրացնելու, նկատողություն է արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար։ Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը։ Նրանք իջել են ավտոմեքենայից եւ կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին։ Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որն ավտոմեքենայում է եղել։ Նա դուրս է եկել եւ հարվածել է հայհոյողին։ Ծեծկռտուք է սկսվել։
Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթյա ձողով, սպանել են նրան մոր աչքի առաջ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։ Մարմնի վրա ծանր վնասվածքներ կան։ Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ։ Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել էին հարսանիքի եւ մի քանի մեքենայով վերադառնում էին։ Նրանցից մեկը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից է։ Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնում են, որ այս դեպքով մեկ ձերբակալված կա, մի քանի որոնվողներ, որոնք՝ եթե առաջիկայում չհայտնաբերվեն, ապա հետախուզում կհայտարարվի։ Նաեւ տեղեկացնում են, որ կասկածյալները կապ չունեն Արեշ թաղամասի հետ։
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված Քրօր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։
Մեր տեղեկություններով, գործով անցնում են 4 հոգի, սակայն հնարավոր է, որ միջադեպի մասնակիցներն ավելի են եղել։ Լեզվաբանի ամուսինը մահացել է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետեւանքով։
Նա ջերմոց ուներ Արտաշատում, զբաղվում էր հողագործությամբ, բանջարեղեն էր աճեցնում։ Սիրված, հարգված անձնավորություն էր թաղում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


