- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ ընդդիմադիրները որոշել են հրաժեշտ տալ մեղսունակ կյանքին և իրենց կործանման գնացող քաղաքական կարիերան ինչ-որ կերպ երկարաձգել գժության միջոցով: Այն, ինչ անում է Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում կամ Ստրասբուրգում, միանշանակ նորմալ մարդու արարք չէ: Զուրաբյան Լյովիկին այս կնոջ հետ չես համեմատի, բայց նա էլ իր հնարավորությունների սահմաններում դիմում է գժության փրկարար ուժին: Արամ Մանուկյանը բացեիբաց թուղթուգիր է անում իշխանություններին հանրահավաքի ժամանակ` չունենալով որևէ միտք, գաղափար և ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու ուղեղ: Բայց սրանց բոլորին գլխում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս արևմտամետ ամերիկյան գործիչը Հայաստան է ներմուծվել վաղուց, սակայն նրա իսկական կերպարը բացահայտվեց 2007-ից սկսած: «Բադասխան» է պահանջում բոլորից, և դրանով սահմանափակվում է նրա արդար միտքը՝ տեղը զիջելով գժությանը: Իսկ այն, ինչ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, իրոք պատմական նշանակություն պետք է ունենա հոգեբուժության և թատերական արվեստի համար: Նա հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետերի, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը: Այն, որ կարելի է պահանջել ցանկացած իշխանավորի հրաժարականը, հասկանալի և բնական երևույթ է: Բայց որ քրեական հեղինակությունների հրաժարականը պահանջեն՝ չտեսնված բան է աշխարհում: Եթե Րաֆֆին պահանջում է, ասենք, օրենքով գող Զապի հրաժարականը, ապա ինչպե՞ս է նա պատկերացնում դրա իրականացումը: Զապին իմփիչմենթի ենթարկելու մեխանիզմ չկա, իսկ եթե կա, ապա այն պետական մարմիների գործը չէ: Իսկ եթե Զապը կամավոր հեռանա ասպարեզից, ապա ո՞ւմ կուզենար նրա տեղը տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի վերջո, երբ խոսում ես հրաժարականի մասին, ենթադրվում է, որ տեղի պիտի ունենա տվյալ անձի փոխարինում մեկ այլ անձով:
Մի խոսքով՝ գժանոց: Բայց պետք է ասել, որ նման ընդդիմությունն ուղղակի նվեր է ցանկացած իշխանության համար: Ո՞ր մի միջազգային կառույցին, ո՞ր մի դեսպանին սրանց արածները ցույց տաս, և նրանք չհաստատեն սրանց կատարյալ անմեղսունակությունը: Բայց նման ընդդիմությունն ուղղակի ողբերգություն է ժողովրդի համար, և ողբերգական փաստ է, որ ժողովուրդը Րաֆֆիին 2013թ. 30 տոկոս ձայն տվեց: Սա խոսում է նաև հանրային գիտակցության դեգրադացման մասին. այդ ի՞նչ աստիճան մարդիկ պետք է զզված լինեն թե՛ իրենց երկրից, թե՛ իշխանություններից, ի՞նչ աստիճան պետք է զուրկ լինեն մտածելու ունակությունից, որ Րաֆֆիին հսկայածավալ քվե տան` տեսնելով, թե ինչ է Րաֆֆին, ինչով է զբաղված կյանքում։

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


