- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































168.am-ը գրում է. Երեկ Երևանում ավարտվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը, բնականաբար, չի նշանավորվել Հայաստանի ու Հայաստանի անվտանգության երաշխիքի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության բարձրացմանն ուղղված որևէ առարկայական նախաձեռնությամբ, փաստաթղթով կամ պայմանավորվածությամբ: Ճիշտ հակառակը, Երևանում կրկին հնչել են հայտարարություններ, որոնք հերթական անգամ վկայում են ոչ միայն՝ Հայաստանի անվտանգության համար այդ կազմակերպության անկենսունակության մասին, այլ, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեղմ ասած, հեգնանք են պարունակում Հայաստանի նկատմամբ:
Մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` խոսելով Հայաստանի բանակի սպառազինությունների մասին, հայտարարել է` «Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ ՀԱՊԿ երկրներում արտոնյալ գներով զենք ձեռք բերելով»: «Գլխավորն արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն է ՀԱՊԿ համակարգում: Դա նշանակում է՝ Հայաստանը կարող է (ՀԱՊԿ անդամ-երկրներում) գործարան-պատրաստողներից արտոնյալ գներով զենք գնել»,- ասել է Բորդյուժան` ավելացնելով, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձևեր կան»:
Ավելի ցինիկ հայտարարություն, քան Բորդյուժայի ասածները, դժվար է պատկերացնել: Ավելի քան երկու ամիս է` Հայաստանում բոլորը` իշխանությունն ու ընդդիմությունը, հասարակությունն ամբողջությամբ, քննարկում են դեռևս նախորդ տարվա ամռանը ստորագրված վարկային համաձայնագրով Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման, ավելի ճիշտ` չմատակարարման հարցը, իսկ Բորդյուժան Երևանում ասում է, թե Հայաստանի զինուժի արդիականացման ճանապարհն արտոնյալ գներով զենք գնելու հնարավորությունն է:
Բայց Բորդյուժան, բնականաբար, չի անդրադառնում այն հարցին, որ այդ հնարավորությունը միայն թղթի վրա է, չի պարզաբանում, թե ինչու Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ զենք վաճառող Ռուսաստանը շուրջ մեկ տարի Հայաստանին չի մատակարարում այդ սպառազինությունը: Բորդյուժային այդ մասին գոնե հրապարակավ չեն հարցնում նաև լայնադեմ ժպիտով նրա կողքին գտնվող հայ պաշտոնյաները, որովհետև ասելիքն արդեն ասվել է ամենաբարձր մակարդակով: Ասվել է, բայց պատասխան չի ստացվել: Չի ստացվել նաև զենքը:
Ու երբ այդքանից հետո ՀԱՊԿ քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձևեր կան», մնում է ենթադրել, որ նա նկատի ունի Ադրբեջանի կողմից դիվերսիաներին աջակցությունը, որը, բնականաբար, բարձրացնում է ՀՀ զինված ուժերի մարտունակությունը` այդպիսով նպաստելով նաև արդիականացմանը: Իրականում ՀԱՊԿ-ի ցանկացած միջոցառում, հատկապես՝ Հայաստանում անցկացվող, վկայում է, որ դա արհեստական, իրականում կեղծ կառույց է, որը գործնականում որևէ առնչություն չունի անդամ երկրների, առնվազն՝ Հայաստանի անվտանգության հետ:
Դա էլ իր հերթին՝ բացահայտում է Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծամասնության սնանկությունը, երբ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցերին ի պատասխան՝ նրանք դեմքի մտահոգ ու սրտաճմլիկ արտահայտությամբ հայտարարում են, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


