- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանը խուլիգանություն կատարելու մեղադրանքով նախկինում դատապարտված է եղել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, 2010թ. փետրվարին Երեւանի Նոր Արեշ թաղամասի 7-րդ եւ 42-րդ փողոցների հատման մասում Ռազմիկ Ավոյանը եւ Արարատ Նիկողոսյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ 3 քաղաքացու նկատմամբ բռնություն են գործադրել, այնուհետեւ կատարել խուլիգանություն:
Երեւանի Գ. Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը 2010թ. փետրվարի 25-ին կամ 26-ին, ժամը 11:00-ի սահմանում գտնվել է դպրոցում։ Դպրոցի 2-րդ հարկում նկատել է, որ 7-րդ դասարանի մի քանի աշակերտներ ծեծում են իրենց համադասարանցուն։ Վիճաբանությունը դադարեցնելու նպատակով նա դիտողություն է արել Արարատ Նիկողոսյանի ընկերոջ եղբորը՝ Հովհաննես Ավոյանին, եւ պահանջել է հանդարտվել։ Հովհաննես Ավոյանն իր հասցեին արված դիտողությունից վրդովվել է եւ այդ մասին հայտնել է իր հարազատ եղբորը` Ռազմիկ Ավոյանին։
Ամբաստանյալ Ռազմիկ Ավոյանը 2010թ. փետրվարի 28-ին, ժամը 20: 00-ի սահմանում հեռախոսով զրուցել է Արտաշես Մկրտչյանի հետ եւ պայմանավորվել են հանդիպել Նոր-Արեշ թաղամասի թիվ 7-րդ եւ 42-րդ փողոցների հատման մասում։ Մոտ 10 րոպե անց Ռազմիկ Ավոյանն իր հորաքրոջ որդի, ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի եւ մի քանի ընկերների հետ միասին գնացել են պայմանավորված վայր, որտեղ նրանց են սպասել Արտաշես Մկրտչյանը եւ նրա ընկերները` Մինաս Աբելյանը եւ Միքայել Թորոսյանը։ Ռազմիկըը մոտենալով Արտաշեսին՝ պարզաբանում է պահանջել նրանից իր եղբորը դիտողություն անելու կապակցությամբ եւ անմիջապես ոտքով ուժգին հարվածել է նրա որովայնին, որից հետո նա դիմել է փախուստի։ Ռազմիկը եւ Արարատն այնուհետեւ ծեծել են Մինաս Աբելյանին, սակայն վերջինս նույնպես դիմել է փախուստի։
Ռազմիկի եւ Արտաշեսի կողմից տրվող հայհոյանքներից եւ բարձրացած աղմուկից փողոց են դուրս եկել հարակից տների բնակիչները եւ նրանց ամոթանք տալով` պահանջել են դադարեցնել վիճաբանությունն ու հեռանալ։
Արարատ Նիկողոսյանը, Ռազմիկ Ավոյանը եւ վերջիններիս ընկերները հեռացել են դեպքի վայրից, սակայն Ռազմիկը հեռանալիս Արարատ Մկրտչյանին ու նրա ընկերներին հորդորել է սպասել նույն վայրում, հայտնելով, որ շուտով իրենք կվերադառնան։
Մի քանի րոպե անց վերադարձել են Նոր-Արեշ թաղամասի 42-րդ եւ 7-րդ փողոցների հատման վայր, եւ շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը Արարատ Նիկողոսյանը ավտոմեքենան վարել է Արտաշես Մկրտչյանի ուղղությամբ, քաղաքացիների ներկայությամբ տվել են սեռական բնույթի հայհոյանքներ եւ ծեծի են ենթարկել Արտաշես Մկրտչյանին ու Գրիգոր Ինջյանին, որի ընթացքում Արարատ Նիկողոսյանը ձեռքերով հարվածել է Գրիգորի գլխի ձախ ճակատային եւ վերհոնքային շրջանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթեւ վնաս։
Ռազմիկ Ավոյանին եւ Արարատ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Խուլիգանությունը: Դատարանը ամբաստանյալներ Ռազմիկ Ավոյանին եւ Արարատ Նիկողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Գործն ուղարկվել է ՀՔԾ, քանի որ մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է:
Նույն գործով մյուս մեղադրյալներից 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է, իսկ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Նրանք գտնվում են հետախուզման մեջ:
News.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


