- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վանաձորում առաջիկա ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը: Մինչ այդ սակայն, Վանաձորում բազմաթիվ այլ կարկառուն ՀՀԿ-ականների անուններ էին շրջանառվում, ովքեր ոչ միայն խնամիական ու բարեկամական հարաբերությունների մեջ էին ՀՀԿ-ի ղեկավարության հետ, այլ նաև ինչ-որ տեղ ինչ-որ բիզնեսում համատեղ փայատեր:
Վանաձորցի ՀՀԿ-ականները ամիսներ առաջ էլ ավելի մեծ թափով սկսեցին շրջանառության մեջ նոր անուններ ավելացնել` մի դեպքում ասելով, թե ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է իր թեկնածուին առաջադրելու, ով Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանն էր, մյուս դեպքում՝ Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի տնօրենն է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը, ով Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրն է (Հրայր Անտոնյանը բավականին լավ հարաբերություններ ունի կառավարության ու անձամբ նախագահականի ու նախագահի հետ), մյուս դեպքում էլ՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, ով Լոռու գազպրոմի տնօրեն է, ու այդպես շարունակ: Մեր տեղեկություններով, Անտոնյանն, իհարկե, նման առաջարկ ստացել է ոչ միայն տեղի մասշտաբով, այլ նաև վերևներից, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է: Մինչդեռ ահա իշխող կուսակցությունը շախ և մատ արեց բոլորին` ցուցակի առաջին կետում նշելով մի մարդու անուն, ով միայն վերջերս էր դարձել ՀՀԿ-ական:
Խոսքն, իհարկե, հենց նոտար Մամիկոն Ասլանյանի մասին է: Ասլանյանը, ով Վանաձորում բավականին դրական համբավ ունի, կյանքում եղել է անկուսացական, քաղաքականությամբ էլ չի զբաղվել, ոչ միտինգների է մասնակցել, ոչ է ՀՀԿ-ի փիառն է արել: Իսկ ինչու հենց Ասլանյանը, այս հարցը հետաքրքրում է ոչ միայն շարքային վանաձորցիներին, այլ նաև հենց ՀՀԿ-ականներին, որոնք, թերևս, տարբեր պատճառների մեջ նշում են նաև Ասլանյանի՝ հարուստ լինելը: Մինչդեռ իրականում հարուստ լինելը, թերևս, շատ քիչ դեր կարող էր խաղալ:
Ասում են նաև, որ Ասլանյանի թեկնածությունը Երևանից են առաջարկել, ում անունը առաջիկայում կհայտնենք, իսկ մինչ այդ` ի՞նչ էր այս ամենը: Փաստորեն, ՀՀԿ-ն, ով, թերևս, համարվում է իշխող կուսակցություն, այս տարիներին Վանաձորում չի կարողացել պատրաստել մեկին, ով կարող էր դառնալ քաղաքապետ ու կատարեր իրենց բոլոր պահանջներն ու ցանկությունները: Իսկ գուցե կար նման մարդ, պարզապես այդքան էլ հարուստ չէր: Ամեն դեպքում, ամեն ինչ վաղ թե ուշ պարզվելու է, մինչդեռ մի բան հստակ է, կուսակցությունը, որ վերջին համապետական ընտրություններում խայտառակ պարտություն է կրել, այսօր չունի իր կողքին այն մեկին, ում կարող է Հայաստանի երրորդ քաղաքի կառավարումը վստահել:
Հետաքրքրիր է, ինչու են վերևներին բարկացրել Վանաձորի կարկառուն ՀՀԿ-ականները, և ինչու է ՀՀԿ-ն դադարել վստահել նրանց կարևոր գործերում: Այս հարցերի պատասխաններն ունեն, թերևս, միայն իրենք՝ քաղաքապետի աթոռի համար ամիսներ առաջ պայքարող ու վերևների անունի տակ պրոպագանդվող ՀՀԿ-ականները, ովքեր գոնե վերջին տարիներին ամեն ինչ արեցին իշխանության աչքը մտնելու համար:
Իսկ գուցե ՀՀԿ-ն այլևս անզոր է Վանաձորում «եղանակ փոխելու» հարցում ու սկսել է մարդկանց անձնական հարգանքն օգտագործել սեփական քաղաքականության մեջ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաները առաջիկայում բոլորին հայտնի կդառնան:
Վարդան Մկրտումյան / hraparak.am

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


