- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը։
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում:«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», - ասել է նախագահը։
Լրագրողի ճշտող հարցին, թե նման բան ակնկալո՞ւմ է, նախագահն արձագանքում է ծիծաղով. - «Ոչ»։
Քաղաքական թեմաներից բացի, Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումն ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետը ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
«Եվ ես վստահ եմ, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ու նաև Պապի հաստատակամությունը կբերեն նոր ալիքի։ Ես գրեթե կասկած չունեմ, որ մոտ ժամանակներս ֆրանսիացիները նորից կտանեն իրենց խորհրդարան Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը։ Երկրորդ, ինչպես հայտնի է, Գերմանիան շատ ծանրակշիռ խաղացող է և մեծ հեղինակություն ունի ողջ աշխարհում, և ես վստահ եմ, որ Գերմանիայի օրինակը շատ այլ երկրների համար կդառնա ուսանելի», - ասել է նախագահը։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին, նախագահը կասկած է հայտնում, թե Անկարային կհաջողվի ճնշումների միջոցով մաս կազմել Եվրամիությանը: «Բայց մեկ-մեկ երևի շփոթում են, թե ում վրա կարելի է ուժ գործադրել, ճնշում գործադրել, ում վրա՝ չի կարելի։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն երկիրն է, որ Եվրամիության վրա կարող է ճնշում գործադրել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ Թուրքիային կբերի Եվրամիություն», - ասել է Սերժ Սարգսյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ Հայաստանը չի պատկերացնում բարեփոխումների հաջող ընթացքն առանց Եվրամիության հետ համագործակցության: «Մենք շարունակելու ենք այդ ճանապարհը», - շեշտել է Սերժ Սարգսյանը:
«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նախագահը նաև անդրադառնում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, ասելով, թե պայմանավորվել են շարունակել եռակողմ ձևաչափով հանդիպումները՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումները՝ եռակողմ ձևաչափով, կլինեն շարունակական և դրանք կգան լրացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը», - ասել է Սերժ Սարգսյանը։

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


