- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:
Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական գործընթացին նախորդող զարգացումների, սահմանադրական նախերգանքի մեջ ստվերում մնաց մեկ այլ կարևոր քաղաքական հանգրվան, որ սպասում է 2017-ին: Դա Երևանի ավագանու, այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սա համապետական չէ, բայց դրան հավասարազոր կիսապետական ընտրություն է, և ավելին է իհարկե, եթե հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ռեսուրսային բազայի մոտ 2/3-ն է: Ավելին, երբ վերացվում է նախագահական իշխանության առաջնային մանդատը և պետության նախագահը դառնում է նշանակովի, Երևանի քաղաքապետի մանդատն ըստ էության դառնում է առնվազն կիսանախագահական, քանի որ այդ քաղաքապետի ընտրությանը մասնակցում է գրեթե նույնքան մարդ, որքան մասնակցում է խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ պայմաններում Երևանի քաղաքապետը կառավարման նոր մոդելի պարագայում ըստ էության դառնում է երկու առաջնային մանդատներից դե ֆակտո մեկը՝ խորհրդարանից հետո:
Այսինքն, կա խորհրդարանական առաջնային մանդատը և դե ֆակտո երկրորդը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի: Ասել կուզի ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական նշանակությունն ավելի է բարձրանում, որքան էլ զուտ գործընթացային առումով իշխանությունը փորձի այն տեղավորել լոկ ՏԻՄ մակարդակում: Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում:
Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը:
Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


