- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում











Հուլիսի 11-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում: Նրանց ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը:
Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: Նա մասնավորապես նշեց. «2012թ., երբ մեկնարկեց ծրագիրը, մտավախություն կար՝ կստացվի՞ կյանքի կոչել այն:
Անցնող տարիները ցույց տվեցին, որ «Սփյուռք» ամառային դպրոցը ոչ միայն կայացավ, այլև տարեցտարի ավելի է ընդլայնվում, կատարելագործվում՝ նախարարության և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերի շնորհիվ: Ես ծանոթացել եմ այս տարվա ծրագրին, այն խորությամբ մշակված, հիմնավոր ծրագիր է, որի շնորհիվ դուք ծանոթանում եք մեր ազգային արժեքներին, վերապատրաստվում և որպես մասնագետներ վերադառնալով ձեր բնակության երկրներ՝ կարող եք հայերենն ու հայ մշակույթը փոխանցել մատաղ սերնդին, ձեր հասակակիցներին»: Ներկաներին ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել ՀՀ Ազգային ժողովում դպրոցի մասնակիցների հյուրընկալությունը:
Դիմելով ԱԺ նախագահին՝ նախարարն ասաց. «Հարգարժա՛ն պարոն Սահակյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Դուք Ձեր բազմազբաղ առօրյայում ժամանակ եք գտնում և հանդիպում մեր ծրագրերի մասնակիցների հետ, պատասխանում եք նրանց հուզող հարցերին: Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մեր լեզվի երկու ճյուղերին էլ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հատկապես վերջին տարիներին ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ մեծ ուշադրություն ենք դարձնում արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարությունը ամեն բան անում է այդ և մյուս առաջնահերթ հարցերին լուծումներ տալու ուղղությամբ»:
ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:
ՀՀ սփյուռքի նախարարություն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև




