- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: «Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով,- նշված է Լավրովի այցի առթիվ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում նաեւ ասվում է,- Ադրբեջանը մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում եւ Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի եւ փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա»:
ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են երկու երկրների նախագահների հովանու ներքո սեպտեմբերի 29-ին Բաքվում անցկացվելիք 5-րդ միջազգային հումանիտար ֆորումին: Իսկ մինչ Արտգործնախարարության մակարդակով Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին ներբողներ էր շռայլում Ադրբեջանի հասցեին, այդ երկրում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն ավելի առարկայական հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ստորագրված պայմանագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Դորոխինը շեշտել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին Բաքու կատարելիք այցի շրջանակներում: Եթե նման օրակարգով Բաքու այցելելու մասին հաղորդագրություն տարածեր որեւէ այլ երկրի արտգործնախարարություն, Բաքվում այդ որեւէ այլ երկրի դեսպանն էլ ազդարարեր, որ դրա ղեկավարը մեկ ամիս հետո Ադրբեջանում պատրաստվում է պայմանագրեր կնքել զենքի մատակարարման վերաբերյալ, այդ երկիրն անմիջապես Հայաստանում կհռչակվեր՝ որպես դավաճան, գուցե ակցիաներ կազմակերպվեին այդ երկրի դեսպանատան դիմաց, հնարավոր է՝ կոչեր հնչեին այդ երկրի արտադրանքը բոյկոտելու մասին:
Մի խոսքով, Հայաստանում կծավալվեր «ստանդարտ» հայրենասիրական արշավ՝ ժանրի համապատասխան կանոնների համաձայն (Էդուարդ Շարմազանովի հոխորտալից հայտարարություններ, դրոշների այրում՝ դաշնակցականների կատարմամբ, համապատասխան վայրերում գրված տեքստերի ընթերցում բոլոր ասուլիսներում՝ սեփական մտքեր հայտնել չկարողացող ՀՀԿ-ականների կատարմամբ, եւ այլն): Սակայն, երբ խոսքը Ռուսաստանի մասին է, հայ ազգային-ազատագրական «միտքը» լռում է: Ոչ միայն լռում է, այլեւ շարունակում է իներցիայով կրկնել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության մասին՝ արդեն ծիծաղելի դարձած հեքիաթը:
Այն դեպքում, երբ Ռուսաստանը հետեւողականորեն, շարունակաբար, առանց որեւէ ձեւականությունների, իր ամեն քայլով հողին է հավասարեցնում հայ-ռուսական դաշնակցությունը՝ ինչպես Պուտինը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, այն հասցնելով պտուղ-բանջարեղենի արտահանման մակարդակի: Ռուսաստանը շարունակում է հողին հավասարեցնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ հայ քաղաքական «միտքը» ոչ միայն լռում է, այլեւ գեղամյաններին գործուղում է զանազան կոնֆերանսների՝ հայանպաստ, բայց Ռուսաստանի հասցեին քննադատություն պարունակող բանաձեւերին դեմ քվեարկելու ու դա որպես հայրենասիրության շողշողուն օրինակ ներկայացնելու համար:
Ռուսաստանն անում է այն, ինչ բխում է իր պետական շահից՝ հանգիստ լինելով, որ Հայաստանում իշխանության մեջ կան մարդիկ, որոնց մեծամասնության համար պետական շահ ասվածը նույնանում է ռուսական շահի հետ՝ անգամ այն դեպքերում, երբ դա ամբողջությամբ հակասում է Հայաստանի շահերին: Ռուսաստանում լավ գիտեն, որ այս օրերին հայ քաղաքական «միտքը» ոչ թե ուղղակի լռում է, այլ ելույթներ է պատրաստում՝ արդարացնելու համար սեպտեմբերին Պուտինի կողմից Բաքվում կնքվելիք զենքի մատակարարման հերթական գործարքը: Իսկ Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի ռուսական զենքի մասին դեռ որեւէ տեղեկություն չկա:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
Չեն խորանում, մինչեւ Ռուսաստանը կհասցնի Ադրբեջանին փոխհատուցել ապրիլյան պատերազմում կորցրած սպառազինությունը: Չեն խորանում, որովհետեւ երեւի հանձնարարված է՝ չխորանալ»:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


