- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեկվա իրադարձությունները կայծակնային էին: Չհասցրինք մարսել, ծամել ու վերծանել նախօրեին Թուրքիայում, Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները, մեկ էլ՝ հոպ. Հայաստանում զինված հարձակում է իրականացվել: Կհավատաք՝ Էրեբունիում տեղակայված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքի տարածքում տեղի ունեցած հրաձգությունը նույն տարածքի բնակիչների մի մասի վրա ֆորմալ ազդեցություն էր գործել: Չկարծեք, թե խնդիրը անտարբերության մեջ է:
Ոչ միայն այդ տարածքի, այլև հարակից շրջանի բնակչության մի ստվար հատված «ինֆորմազրկվել» էր: Դեռ վաղ առավոտյան Հայաստանի բջջային օպերատորները սկսել էին «անհասկանալի վարք» դրսևորել: Դրա քողի տակ համացանցի կարևորագույն հարթակներից մեկը՝ ֆեյսբուքը, ապաակտիվացել էր. «նյուզ ֆիդում» դեռ երեկվա չթարմացված գրառումներն էին: ՊՊԾ գնդի շենքից մի քանի մետր հեռավորության վրա «նստակյացները» բանից անտեղյակ էին:
Հայկական մի շարք հեռուստաալիքներ նույն իրավիճակում սկսեցին «ջայլամի» հոգեբանությամբ աշխատել: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, որի հիմնական եւ գլխավոր ֆունկցիան հանրության տեղեկատվություն ստանալու պահանջը բավարարելն է, մեծ հաշվով «անտարբերություն» ցուցաբերեց: Այն ժամանակ, երբ լրատվական մի շարք կայքեր համացանցի «բացակայության» պայմաններում փորձում էին հանրության տեղեկատվական պահանջը բավարարել, հեռավոր հայկական մի շարք գյուղերում, որտեղ համացանցը դեռ հասանելի չէ մի շարք իրողությունների պատճառով կամ շնորհիվ, Հ1-ով դիտում էին «Երաժշտական փոստարկղ»- ը:
Հայաստանում մեծ մասսայականություն վայելող «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքականությունը նույնն էր, թեպետ հավաստիացնում էին, որ աշխատում են արտակարգ ռեժիմով: Էլ չեմ խոսում Հ2-ի, «Շանթի» եւ մյուս հեռուստակայանների մասին: Հավանաբար, միայն տարբերվում էր Հ3-ը, որն առաջինը ուղիղ եթերով հեռարձակեց կատարվածի մասին եւ ժամը մեկ էլ ուղիղ եթեր էին մտնում դեպքի վայրից։ Ակամայից հիշեցի Ֆեդերիկո Ֆելինիի հայտնի տողերը.
«Հեռուստատեսությունը եկավ մեր կենցաղ եւ այնտեղից դուրս վռնդեց մեր սիրելի գրքերը»: Համացանցը եկել է հեռուստատեսությունից գրքի վրեժը առնելու, որովհետև նրա գոյությունը հենց նման իրավիճակներում է անհրաժեշտ՝ օդ ու ջրի նման: Որովհետև հեռավոր գյուղերում հանրությանը պարփակել «մթնաձորյան իրականության» մեջ, մեղմ ասած, դավաճանություն է. չէ՞ որ քաղաքական նման իրականության մեջ գոնե այդ գյուղերում պահպանվել է վստահությունը հեռուստատեսության հանդեպ. բա էլ ուր մնացին «հեռուստատեսության գլխավոր գործառույթները»:
Հ.Գ. Ցավով եմ արձանագրում, որ նման իրավիճակներում ես միայն հասկանում՝ մեր հեռուստատեսային իրականությունը շատ հեռու է CNN էֆեկտ կիրառելուց (CNN էֆեկտ- օբյեկտիվ իրականություն + ուղիղ հեռարձակում + հակադարձ կարծիք, տեսակետ):
Վով Մուշեղյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


