- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Քոչար Օսկանյան
Արա Աբրահամյանը լսել է կրակոցների ձայնը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի կարող թաքցնել ուրախությունը, որ Հայաստանում վիճակը վատ է: Այն օրից ի վեր, ինչ նրան բացատրեցին, որ ինքն այս երկրի քաղաքական կյանքում անելիք չունի, Աբրահամյանը մխիթարվում էր այն հույսով, թե մի բան կպատահի ու ինքը կկարողանա ասել՝ «Տեսա՞ք, ես ձեզ զգուշացնում էի»: Իսկ հիմա ճիշտ այդ պահն է: Դրա համար էլ նա շտապ-շտապ գրիչ է վերցրել ու հեռուներից մի նամակ է գրել:«Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով պետության և ազգի շահերը, դիմում ենք իշխանություններին, իրավապահ մարմիններին շարունակել պահպանել խոհեմությունը և, բացառելով հնարավոր արյունահեղությունը, գնալ հանգուցալուծման, օգտագործելով միայն խաղաղ միջոցներ»,- ահաբեկիչներին ու իշխանություններին դասեր է տալիս մեծ ստրատեգը, կարծես առանց իր խորհուրդների երկրում չի գտնվի մի խելոք մարդ, որ այդ պարզագույն բաները հասկանա:
Սակայն Արա Աբրահամյանը սա էլ է քիչ համարում: Նա դեռ էլի ասելիքներ ունի, նա պիտի անպայման խայթի իշխանություններին, որպեսզի իր բավարարվածությունը լիարժեք լինի: Եվ այդ պատճառով էլ շարունակում է. «Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին և արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին:
Ընդդիմության և հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձևավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ ուժի կիրառման սպառնալիքով»:
Արա Աբրահամյանի բաց նամակի ողջ բովանդակությունն ամփոփվում է մեկ մտքի մեջ. Հայաստանի իշխանությունները խոշոր բացթողումներ ունեն, ինքն այդ բացերը նկատում է, և քանի որ Հայրենիքի համար կյանքը զոհաբերելու պատրաստ տղա է, անմիջապես դրա մասին տեղեկացնում է, այլապես ոչ մի բան էլ չէր գրի:
Ի վերջո, Մոսկվայում հանգիստ, ապահով ապրում է, Երևանի կրակոցներն իրեն ի՞նչ:
Բայց Աբրահամյանին ճանաչողները հո լա՞վ գիտեն, որ գրառումն ավարտելուց հետո սրտի թրթիռով սպասում է, թե Հայաստանից էլ երբ վատ լուրեր կստանա, որ նորից միջամտի ու նորից հիշեցնի իր «անփոխարինելի» գոյությունը:
Քանզի Հայաստանից վատ լուրը պրն Աբրահամյանի համար Մոսկվայում գրեթե նույնն է, ինչ առվույտը (յոնջա)` Արագածի ստորոտներում և Արարատյան դաշտավայրում բնակվող ոչխարների:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


