- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, անգամ արգելել են զուգարան գնալ». պնդում են «ԳԱԼԱ» կուսակցությունից
«ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա մոտ եղած ծալովի դանակը՝ որպես սառը զենք դիտարկելով, քրեական գործ հարուցելը համարում է անլուրջ:
«Լուրջ չէ մարդուն զրկել ազատությունից, պահել անազատության մեջ առանց իրավական հիմքերի կամ բերման ենթարկել առանց հիմքերի, այնուհետ մտածել, թե ինչ կարող են գտնել մարդու մոտ, որովհետև իրականում չեն եղել հիմքեր, չեն եղել կասկածանքներ նրան բերման ենթարկելու: Պարզապես նրան ոստիկանություն տարել են տանելու համար, մեկուսացնելու համար, որպեսզի թույլ չտան, որ ինքը մասնակցի, կոորդինացնի ցույցերը: Հետո ընթացքում փորձել են գործ սարքել, տեսնեն ինչ կգտնեն և ահա հրաշքով գտել են այն կարևոր գործիքը, որը կօգներ քրեական գործ հարուցել, գործն առաջ տանել, նրան մեկուսացնել:
Ասում են սառը զենք, իրականում խորհրդանշական նշանակություն ունի, գրիչ է մի ծայրով, մյուս ծայրով՝ դանակ՝ շատ փոքրիկ և միշտ Լևոնի մոտ է եղել: Անցած անգամ էլ՝ 2015 թվականի Բաղրամյանի ցույցերի ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել, այդ դանակը նորից իր մոտ է եղել: Ոստիկանները տեսել են, արձանագրել են, սակայն որևէ գործ չեն հարուցել, անմիջապես ազատ են արձակել:
Այստեղ հարց է առաջանում՝ եթե սառը զենք է ու հասարակության համար վտանգ է ներկայացնում, ինչո՞ւ են 2015-ին այդ դեպքում դուրս թողել: Սա անլուրջ քայլ է իշխանության կողմից, փորձում են կրակի վրա յուղ լցնել, հատկապես Գյումրիում, հատկապես ներքաղաքական այս իրավիճակում, երբ բոլորն են ջղաձգված: Մենք գիտենք, որ գյումրեցիները լավ չեն ապրում. սոցիալական շատ վատ վիճակում են, և տեսնելով կյանքի անարդարությունները՝ ինչքա՞ն կարող են դիմանալ..
Ինչի՞ համար են իշխանությունները դիմում նման քայլերի, մի՞թե չեն հաշվարկում, թե ինչի կարող են հանգեցնել իրենց քայլերը, ինչո՞ւ են այնպիսի քյալեր անում, որոնք ավելի կլարեն իրավիճակը, նոր օջախներ կստեղծեն բողոքի, անհասկանալի է»: Ըստ մեր զրուցակցի, իշխանությունների այս քայլը հանգեցրեց նրան, որ Գյումրիում արդեն իսկ երեկվանից սկսվել են բազմամարդ միտինգներ.
Լևոն Բարսեղյանը ոչ միայն գյումրեցի է, լրագրող է, այլ Գյումրու ավագանու միակ անդամն է, որն աշխատում է իր ընտրազանգվածի հետ: Իշխանությունների նման վերաբերմունքը, ըստ Քրիստինե Մկրտչյանի, ճնշում է ազատ խոսքի նկատմամբ: «Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ չմնալ Ալիևից, որովհետև վերջին շրջանում հատկապես և իշխանական լրատվամիջոցները, և Հանրապետական կուսակցության պատգամավորները հպարտորեն էին կրկնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, խոշտանգումները:
Նույնը հիմա անում են մեզ մոտ, ի՞նչ տարբերություն, մենք հիշում ենք անցած տարի Բաղրամյանի վրա քանի լրագրողի ծեծի ենթարկեցին, բերման ենթարկեցին ոստիկանություն, նաև տեսախցիկներ կոտրեցին: Հիմա սա արդեն վերջին քայլն էր. մարդուն խոշտանգում են, միջազգային չափորոշիչներով՝ եթե անգամ մարդը ծանր հանցագործ է, երբ նրան զրկում ես սննդից, ջրից, առաջին բուժօգնությունից, սա խոշտանգում է:
Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել խմելու, սննդից զրկել են, անգամ նրան արգելել են զուգարան գնալ, երբ ինքն է խնդրել, այս ամենը Երևանի Շենգավիթի ոստիկանությունում: Ես չգիտեմ ՝ ինչ պետք է արած լինի մարդը, որ այդքան դաժան են վարվում նրա հետ: Եվ մենք զարմանում էինք, որ «Սասնա ծռերին» սնունդ չեն տալիս, և զարմանում էինք, որ ապրիլից հետո իշխանությունները հետևություն չեն անում:
Ինչ հետևության մասին է խոսքը, իրենք պարզապես ադեկվատ չեն, իրենք այնքան հեռու են քաղաքացիներից, հասարակությունից, որ չեն պատկերացնում ներքին իրավիճակի լարվածությունը, նույնիսկ քայլեր չեն անում փոքր-ինչ մեղմելու, զսպելու ժողովրդի ցասումը, ճիշտ հակառակ գործողություններն են անում»,- ասում է Քրիստինե Մկրչտյանը:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ այսօր «Գալա» հեռուստաընկերությանն էին դիմել ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողները՝ ասելով, որ հրաժարվում են Սերժ Սարգսյանի հատկացրած գումարից: «Ասում էին՝ սա ի՞նչ վերաբերմունք է. մեր զավակների գերեզմաններն արդեն դարձել են փողոց: Շատ են վրդովվել, երբ այցելել են գերեզման, տեսել են հողաթմբերն արդեն հարթեցված են, այսինքն ավտոմեքենաներն են անցել-դարձել:
Պետք էլ չէ զարմանալ, եթե իշխանություններն անպետք են համարում այն հողակտորը, որը զիջեցին թշնամուն, ուրեմն անպետք կարող են համարել այն հերոսների շիրմները, որոնք իրենց արյունը տվեցին, զոհվեցին այդ հողը հետ բերելու համար: Սրանք տարրական քայլեր են, որոնք ավելի են սրում երկրի վիճակը ու կարելի է միայն զարմանալ երկրի իշխանությունների վրա», -ասում է մեր զրուցակիցը:
aravot.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


