- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Առավոտ» թերթը գրում է.
«Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ եւ այլ կանոններով։ Հայաստանը չպիտի դառնա նաեւ Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» եւ «երախտագիտության» զզացմունքներից՝ որեւէ այլ զզացմունք հնարավոր չէ արտահայտել։
Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարեւոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։
Ինձ թվում է՝ միակ բանը, որի համար Հայաստանի հասարակությունն ու քաղաքական ուժերը պիտի պայքարեն, Հայաստանի ինքնիշխանությունն է: Մնացածն ածանցյալ է: Եթե առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը մրցեն, թե ով է ավելի լավ ծառայելու կրեմլրին, այդ պայքարն ի սկզբանե անհաջողության կմատնվի անկախ նրանից, թե ուժերի ինչ հարաբերակցություն կլինի նոր խորհրդարանում:
Ասել՝ «մենք դեմ ենք ավտորիտարիզմին, կամայականություններին, կոռուպցիային, կողմ ենք ժողովրդավարությանը, անկախ դատական համակարգին եւ արդար ընտրություններին»՝ ավելացնելով նաեւ, որ կողմ են Հայաստանի ներկայիս կարգավիճակին, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին՝ ես այստեղ, ճիշտն ասած, որոշակի հակասություն եմ տեսնում: Դա, ըստ էության, հակասություն է ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի վառ արտահայտված «հետխորհրդային» բնույթի եւ այսօրվա իրականության միջեւ:
25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը եւ չունեն դրա մասին «քաղցր հուշեր»։ Նրանք տեսնում են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական, եւ թե՛ ռազմական ոլորտում։ Նրանք տեսնում են Ռուսաստանի համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»։ Նրանք տեսնում են նաեւ ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա։ Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է։ Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ։
Առաջիկայում, կարծում եմ, հատկապես երիտասարդների մոտ հաջողություն կունենա այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որը կբարձրացնի այս բոլոր խնդիրները: Կբարձրացնի լուրջ, սոլիդ, առանց ճվճվալու, առանց արկածախնդրության եւ ծայրահեղությունների:
...Այո, Ժիրինովսկին ծաղրածու է։ Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր ՝ «Никуда не денутся»:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


