- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
76 տարեկան թոշակառու եմ, բնիկ երևանցի։ Ունեմ բարձրագույն կրթություն, անբասիր մարդու կենսագրություն և հիանալի րնտանիք (երկու տղաների հայր եմ և չորս չքնաղ թոռնիկների պապ)։ Իմ համեստ և խաղաղ կյանքը թունավորվեց 1997 թվականին, երբ անձնական սեփականության իրավունքով րնտանիքիս պատկանող քաղաք Երևան, Րաֆֆու Փողոց N31 հասցեում գտնվող «Լյուքս» խանութը վաճառեցինք Մանվել Բադեյանին 130.000 ԱՄՆ դոլարով։ Հիշեցնեմ, որ մինչև վերջերս Մանվել Բադեյանն Ազգային ժողովում Հանրապետական (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր էր, իսկ այս տարվա հունիսից նա նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչևէ, 1997թ. Մ. Բադեյանի խնդրանքով իմ սեփականություն հանդիսացող խանութի առքուվաճառքը ես ձևակերպեցի նվիրատվության ձևով, որպեսզի նա ազատվի պետական հարկուտուրքից (նա այդպես մեկնաբանեց իր խնդրանքը)։ Նաև խնդրեց, որպեսզի գումարը վճարի մաս-մաս՝ վեց-յոթ էտապով։
Վաճառված գույքիս համար ընդհանուր 130.000 դոլարի 80.000 դոլարը նրանից ես ստացա 1997-֊2003թթ. ընթացքում, իսկ մնացած 50.000 դոլարն առ այսօր չեմ կարողանում ստանալ, քանի որ տարբեր պատրվակներով նա հրաժարվում է վճարելուց և ինձ հետ հանդիպելուց։
Այս առիթով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Մանվել Բադեյանը պատահական մարդ չէ մեր հանրապետությունում, նա և՛ հարուստ ունևոր է, որն ունի բազմաթիվ բիզնեսներ և սեփականություններ, և՛ իշխանավոր է, ինչպես արդեն նշեցի՝ տարիներ շարունակ ԱԺ պատգամավոր է եղել և այժմ էլ դիվանագիտական աշխատանքի է անցել։ Ես փորձել եմ չվճարված 50.000 դոլարը նրանից ստանալ մարդկային՝ ընկերական-բարեկամական ներգործության մեթոդներով, սակայն նրա ամբարտավան և անառակ պահվածքը զարմանք է պատճառել նույնիսկ իր հարազատ հորը։ Ցավալի է, բայց փաստ է, որ նրա անմարդկային արարքը, հանցավոր ու անբարոյական վարմունքը հետևանք է իշխանական լիազորությունների բացահայտ չարաշահումների։
Փաստորեն, ստացվում է, որ ժողովրդի վստահությունն այս կամ այն քաղաքական կուսակցության ցուցակներով ձեռք է բերվում նախ և առաջ՝ որպես միջոց անձնական շահ փնտրելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը հոգնել է դեպուտատի բարձր կոչումը ցածր և ստոր նպատակներով շահարկելուց, այժմ էլ փորձում է անձեռնմխելի «բիզնես» սկսել Քուվեյթի Պետությունում՝ «Արտակարգ և լիազոր դեսպանի» փիլոն ուսերին գցած։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նա չունի դիվանագիտական կրթություն և դիվանագետին անհրաժեշտ տարրական գիտելիքներ, նա նաև չունի բարոյական ամենատարրական մարդկային արժանիքներ-հատկանիշներ, որոնք այդքան անհրաժեշտ են մեր երկիրն այլ երկրում ներկայացնող որևէ դիվանագետի: Մի մարդ, ով իր ունեցվածքը նաև ձեռք է բերել այլ մարդկանց օրինական պարտքը մսխելու և յուրացնելու ճանապարհով։ Գուցե հենց նման «տաղանդի» համա՞ր է նա արժանացել դեսպանի բարձր կոչմանը, շատ հավանական է։ Չէ՞ որ սուտն ու խաբեությունը դիվանագիտական հիմնական մասունքներն են, հատկապես այն պատահական դեսպանների համար, ովքեր, չտիրապետելով դիվանագիտության այբուբենին, արժանանում են այղ հեղինակավոր պաշտոնին բոլորովին այլ «արժանիքների» կամ «արժեքների» համար։
Ես նամակներով դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը: ՀՀ նախագահի աշխատակազմից իմ նամակ-դիմումին արձագանքել են.
«ՀՀ նախագահի աշխատակազմում ստացված Ձեր դիմումը 2016թ. 08.03.-ի թիվ 20-3408 գրությամբ ուղարկված է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, որտեղից կստանաք Ձեր պատասխանը»,- պատասխանել են ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնից:
Այժմ սպասում եմ նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության պատասխանին և ձեռնարկելիք քայլերին:
Այս ընթացքում ինձ համար բավականաչափ բացահայտումներ են եղել Մանվել Բադեյանի գործողությունների մասին, որոնց անդրադարձել է մամուլը:
Որպես հին երևանցի մարդ, ում շատ-շատերն այս քաղաքում ճանաչում և հարգում են, ես չեմ կարող թույլ տալ, որպեսզի նորապսակ ինչ-որ «արտակարգ և լիազոր» դեսպան Մանվել Բադեյան, իմ՝ թոշակառուիս նկատմամբ, նման կերպ վարվի: Առավել ևս, չեմ կարող թույլ տալ, որպեսզի նման համբավ ունեցող անձն իմ երկիրը ներկայացնի որևէ երկրում: Խնդիրը, հավատացեք, միայն գումարը չէ:
Իմ այս բաց-նամակն ուղղում եմ լրատվամիջոցներին՝ փորձելով մամուլի միջոցով ևս մեկ անգամ պատռել «արտակարգ և լիազոր» դեսպանի դեմքը: Քանի որ մեր հանրապետության բարոյա֊քաղաքական վիճակը բոլորին հայտնի է, ուստի չեմ ուզում ճոռոմաբանությամբ ձանձրացնել Ձեզ, ընդամենը հետապնդում եմ մեկ նպատակ Ձեր օգնությամբ ի լուր ամենքի թքել անամոթ պաշտոնյանների պիղծ ճակատներին։ Ավելին, ես նամակ-դիմումով այս մասին ծանուցումներ եմ ուղարկելու ոչ միայն Քուվեյթի Պետության Արտգործնախարարությանը, այլև միջազգային բոլոր կառույցներին: Երբ օրինական և մարդկային բոլոր սահմաններն անցնում են և բոլոր նորմերն արհամարհվում են, այլևս որևէ գումար չափելի արժեք չի ունենում: Սուտը, կեղծիքը չի կարող երկար ճանապարհ կամ կյանք ունենալ: Մարդկային արժեքների վրայով քայլողը չի կարող իմ երկիրը ներկայացնել:
ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան, Դեմիրճյան 31, բնակարան 6
Հեռ.: 091213445

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


