- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջին օրերին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել՝ կապված վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկի, նրա հարազատների և ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոյի հետ:
Lakmoes.am-ին հասած տեղեկություններով՝ մի քրեական գործով սպանություն կատարած անձ է հայտնաբերվել:
hraparak.am-ի փոխանցմամբ էլ՝ Ջոնիկ Աբրահամյանի ՛՛հարսիկ-վարսիկը՛՛՝ Դիանա Աբրահամյանը, շտապ նոտար դառնալու նպատակով օգոստոսի 3-ին հաջողությամբ հանձնել է արդարադատության նախարարության կողմից ՛՛ծիխարի՛՛ կազմակերպված որակավորման քննությունները:
Եվ այսպես, իրավապահներն սկսել են ակտիվորեն զբաղվել մրգավանցի Սեյրան անունով հայտնի՝ Արտուշ Սողոմոնյանի առեղծվածային մահվան դեպքով: Նախապես նշենք, որ այն ունի քաղաքական, քրեական, տնտեսական բաղադրիչներ և առնչվում է վարչապետին, ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին, նրա եղբոր որդի, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին, տնտեսական մասով՝ նաև պատգամավոր Յուվեցի Կարոյին:
Հավաստի լուրեր կան, որ Արտուշ Սողոմոնյանի սպանությունն իրականացրած անձը հայտնաբերվել է, թեև նախնական վարկածով այն ներկայացվում էր որպես ինքնասպանություն: Մինչ հրազենով կրակելը բահով հարվածել են տուժողի գլխին՝ հավանաբար հույս ունենալով, որ այդկերպ գուցե հնարավոր լինի նրանից ազատվել համեմատաբար ՛՛մաքուր՛՛ տարբերակով՝ առանց զենքի գործադրման, սակայն չի հաջողվել:
Ավելին՝ նաև սպանությանն ՛՛օժանդակող՛՛ անձ է ի հայտ եկել. ըստ ճշտվող լուրերի՝ նա պատգամավորի որդի է, ով ցույց է տվել տուժողի տան տեղը:
Հիշեցնենք, որ մինչ դեպքը՝ 2012թ-ի հունվարի 27-ը, Արսեն Աբրահամյանի ղեկավարած ոստիկանությունում մի անստորագիր նամակի միջոցով սուտ մատնության փաստով շինծու գործ էին սարքել Արտուշ Սողոմոնյանի դեմ, ով Աբրահամյանների հետ թշնամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի ազգականն էր: Արտուշն իբր նամակ էր գրել ոստիկանություն, թե իր բարեկամ Գազի Հովոն ցանկացել է մահափորձ անել Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ, սակայն հետո պարզվել է, որ սուտ է:
Այդ գործի դատաքննության մեկնարկից 4 օր առաջ Արարատի մարզի Մրգավան գյուղում, հայրական տանը հայտնաբերվել էր Արտուշ Սողոմոնյանի դին՝ սրտին հասցված հրազենային վնասվածքով՝ ձեռքերը կծկված վիճակում…
Ավելի ուշ Lakmoes.am-ին հաջողվել էր որոշ հանգամանքներ պարզել. Արտուշ Սողոմոնյանը ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Տիգրան Ստեփանյանի բիզնես-գործընկերն էր և փորձել էր օգնել նրան՝ լուծելու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, հետ ունեցած ֆինանսական խնդիրները: Չէր հաջողվել. Կարոյի նպատակներն այլ էին եղել…
Կարո Կարապետյանը, իր մասնակցությամբ մի աղմկահարույց դեպքից 9 օր անց, Յունիբանկի Արտաշատի մասնաճյուղից մոտ 800 միլիոն դրամի վարկ է վերցրել իրեն պատկանող Քաղցրաշենի գինու գործարանի անունով, սակայն դրա դիմաց գրավադրել էր ոչ թե գործարանի, այլ իր գործընկերների, ծանոթների տները, առանձնատները, բիզնես տարածքները, հողերը: Արտուշի ունեցվածքը ևս եղել էր գրավադրված գույքազանգվածի մեջ:
Հետագայում Կարոն չէր կատարել վարկային պարտավորությունները, և բանկը տեր էր դարձել 1 միլիարդը գերազանցող գրավադրված գույքին:
Գործընկերները զրկվել էին իրենց ունեցվածքից, իսկ հետո սկսել առեղծվածային հանգամանքներում մահանալ: Արտուշ Սողոմոնյանից, Քաղցրաշենի գործարանի մյուս փայատեր Վարդան Վարդանյանից հետո՝ մոտ երկու ամիս առաջ, մահացավ նաև Յուվեցի Կարոյի աղմկահարույց գործերից տեղյակ վարորդը՝ Օնիկ Հովհաննիսյանը, ով, այսպես ասած՝ Կարոյի տեղը ՛՛շտատով դատվող՛՛, պատասխան տվող անձն էր:
Մինչև վերջերս էլ բանկը աճուրդներով վաճառում էր Կարոյից տուժածների գրավ մնացած գույքերը, որոնց մեջ կան նաև վարչապետի սիրած բիզնեսներից՝ ձկնաբուծարաններ: Թե ում են դրանք բաժին հասել կամ հասնելու կոպեկներով, կարելի է ենթադրել:
Բայց որպեսզի ոչ ոք առայժմ չիմանա, թե ով է դրանց տերը դարձել, Աբրահամյանների դինաստիան հավանաբարորոշել է նաև անձնական օգտագործման նոտար ունենալ և գործարքները շտապ օրինականացնել հարսիկ-վարսիկ նոտարի միջոցով, քանի դեռ բացահայտվող քրեական գործերն ու քաղաքական սրացումները հօդս չեն ցնդեցրել ամեն ինչ՝ Արտաշատում ՛՛անշարժ գույք դարձած՛՛ Աբրահամյանների հետ միասին:
Հ.Գ. Համառ լուրեր են պտտվում, որ Հովիկ Աբրահամյանը խնամի Ծառուկյանի ստեղծած ԲՀԿ կուսակցության ցուցակի պատգամավորների մի մասի ՛՛դաբրո՛՛ տվողն է, Կարոն՝ ՛՛դաբրո՛՛ վերցնողներին համոզողն ու տոկոսով փող տվողը… հետագայում նրանց ունեցվածքը մեջ-մեջ անելու հաշվարկով:
Էլմիրա Մարտիրոսյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


