- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝ հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»:
Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ:
Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան: Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել: Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում, փորձում են ջլատել հայության միասնականությունը. Օրինակ, նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն դա ամենաստոր, կեղտոտ քայլն է: Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ»:
Մենք ճշտեցինք՝ ասացիք անգամ զիջումների մասին չի՞ ասել, մինչդեռ կա բառացի տեքստը, որ ասել է՝ անհրաժեշտ են փոխզիջումներ՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Նախագահը բացեիբաց ասել է, որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել զիջումների միջոցով: Իսկ ինչ վերաբերվում է փոխզիջմանը, հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են շահարկում այդ ամենը:
Ի՞նչ է նշանակում փոխզիջում: Հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով: Առաջին՝ պատերազմ, որտեղ ի՞նչ փոխզիջում, ով հաղթում է, նա հաղթում է: Մենք ուզո՞ւմ ենք պատերազմ:
Այդ գոռացողերը, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշ մոբի պես նկարվում են, դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար:
Եկե՛ք, վերադարձե՛ք դե»:
Թե ինչ եւ ինչպես է իրականում ասել Բակո Սահակյանը ղարաբաղցիների մասին, ինչ փոխզիջումների մասին է խոսել, ինչու է Դավիթ Բաբայանը ոմանց անվանում շիզոֆրենիկներ՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


