- 2025-04-09 10:20:00Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Զարուհի Մեջլումյան
Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը տեսանյութ-կոչ է հրապարակել՝ այն անվանելով «Անկեղծ խոսք. մեր երազած Հայաստանը»: Դատավորներին նա կոչ է անում չծախել խիղճը և արդարությամբ դատել «այս ծռերը» (նկատի ունի «Սասնա Ծռերի» բանտված անդամներին): Տեր Արմենը նաև կոչով դիմել է իր հոգևոր եղբայրներին, բոլոր եկեղեցականներին՝ կանգնել արդարության կողքին, այցելել վիրավոր բանտարկյալներին:
Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին:
Այս կապակցությամբ «Հետք»-ը զրուցեց Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի Անի հայ համայնքի և Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Րաֆֆի Սագիսի հետ: Հենց նա է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից օրերս գրություն ստացել: Նամակում նշված է, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը և ատենապետ Լևոն Սարգիսը Մաաստրիխտի քաղաքապետի հետ
«Փաստորեն ամեն մի պատարագին, պիտի իրենց նամակ գրեմ, որպեսզի քահանա գա, օրինակ, պատարագի: Մեր եկեղեցին գնալով մեծանում է, պատարագներ են մատուցվում շաբաթը երկու անգամ, կրոնի դասեր են կազմակերպվում, ժողովներ, պսակադրություններ, հեռու տնից՝ թաղումներ: Տեր Մաշտոցը չի կարող ամեն անգամ 260 կմ առանց սեփական մեքենայի գա-գնա»,- ասաց Լևոն Սարգիսը:
Լևոն Սարգիսը պատմեց, որ Խաղողօրհնեքի օրը ժողովուրդը հավաքվել է Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ: Տեր Արմենը եկեղեցում է եղել, բայց չի պատարագել:
Ատենապետը հաղորդեց, որ իրենց քաղաքի ժողովուրդը շատ վրդովված է Տեր Արմենի հետ կատարվածի առնչությամբ. «Շատ են հարցնում, շատ են գրում, ուզում են պարզաբանում, թե ինչ եղել: Նա ոչ մի վատ բան չի արել, քահանան իր ժողովրդի կողքին է կանգնած եղել մշտապես: Տեր Արմենը շատ է աջակցում եկեղեցուն ու ժողովրդին, անընդհատ բարերարներ է գտնում»,- նկատեց ատենապետը:
Մինչ Սրբազանի նամակը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Կարապետ եկեղեցու այցելու հովիվն է եղել, բոլոր ծեսերը ինքն է կատարել՝ պատարագ, ծնունդ, կնունք: Նամակից հետո նա եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացրել:
Լուսանկարները՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները

Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան


