- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն որ Հոլանդիայում հոգեւոր ծառայություն իրականացնող Տեր Արմեն Մելքոնյանին պաշտոնազուրկ են արել, իսկապես մտահոգիչ է, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին վաղուց իրականացնում է հակահայկական ու հակաաստվածային գործունեություն:
Երկար տարիներ բնակվելով Եվրոպայում ականատես եմ եղել ու լսել տարբեր պատմություններ, որը կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի շատերին: Այնպես որ բացելով փակագծերը ներկայացնեմ մի քանի փաստ, որի անմիջական մասնակիցը ես եմ եղել:
Առհասարակ ես չեմ խուսափի անուններ տալ, որովհետեւ այդպիսի հոգեւրականների պատճառով է, որ շատերը հեռանում են Հայ Առաքելական եկեղեցուց: Այսպիսով մի յոթ տարի առաջ Իսպանիայում նշանակվեց հոգևոր առաջնորդ, Տեր Սասուն Կ. Զումրուխտիանը նրա հետ ծանոթացա ու հենց առաջին իսկ հայացքից հակակրանք ու զզվանք զգացի, մենակ չասեք թե առաջին հայացքը բավական չէ մարդկանց ճանաչելու համար:
Տեր Սասուն Կ- ի հետ ծանոթացա Իսպանիայի Վալենսիա քաղաքում մատուցած պատարագից հետո, նրա հետ առանձնազրույցում պարզեցի, որ նրան տեղափախել են ԱՄՆ- ից, նա իր խոսակցության ընթացքում իրանահայերին անվանեց « ՊԱՐՍԿԱՀԱՎ » դա ինձ զարմացրեց, հոգեւորականի պահվածքին անհարիր էր, չնայած որպես հայ հոգեւորական նորմալ է, որովհետեւ դա արդեն սովորական երեւույթ է դարձել:
Այն հարցիս, որ կարող է պսակադրություն իրականացնել, նա ասաց, որ երկու հազար եվրո արժե որպեսզի Բարսելոնից գա Վալենսիա եւ իրականացնի պսակադրությունը: Նույն գումարը նա պահանջել էր քույրիկիս որդու պսակադրության համար: Չնայած, որ քույրիկիս որդու պսակադրությունը կատարվեց ավելի պատշաճ կարգալույծ եղած մեկ հայ հոգեւորականի մասնակցությամբ:
Ավելի հետաքրքիրը առջեւում է:
Ուրեմն պատարագի օրը, որը անց է կացվում ամիսը մեկ անգամ Վալենսիայում, այսինքն կաթոլիկ եկեղեցիներից մեկը իր մարդասիրական հարգանքը ցուցաբերելու համար, անվարձահատույց թույլատրում է այնտեղ հայերին պատարագ մատուցել: Դե Տեր Սասունը որպես Իսպանիայի թեմի առաջնորդ անց է կացնում պատարագը: Այդպիսի պատարագներից մեկի ժամանակ Տեր Սասունը չի ներկայանում, եկեղեցում հավաքված ժողովրդին ներկայացնում են, որ Տեր Սասունի առողջական վիճակը վատացել է եւ նա չի ժամանելու պատարագին: Սակայն նույն պահին զանգահարում է ընկերներիցս մեկը, որի որդու հարսանիքն էր, ու ասում է, որ Տեր Սասունը իրենց հարսանիքին ներկա է ու իրականացնելու է պսակադրությունը:
Այդպիսով Տեր Սասունը առողջ ու բարձր տրամադրությունով մեկ ուրիշ քաղաքում, որը ընդամենը 60 կիլոմետր էր հեռու Վալենսիայից անց է կացնում պսակադրությունը, իսկ ժողովուրդը անհամբեր իրեն է սպասում:
Այն որ ժողովրդին խաբեցին ու ճամփու դրեցին` դա աններելի է: Ընկերոջս ասելով նորից երկու հազար եվրո գումարի դիմաց: Գոնե Տեր Սասունը ամոթ ունենար ու խոստովաներ, որ այդ երկու հազար եվրոն ավելի կարեւոր է քան եկեղեցում սպասող հավատացյալներրը, իսկ այն որ նա կարող էր պսակադրությունը անել պատարագից հետո` կարծում եմ առարկող չէր լինի:
Հետաքրքիրը այն է, որ Հալեպահայ իմ հարազատները նմանատիպ պատմություններ էին պատմում հայ առաքելական հոգեւրականների մասին, որ ԲՈՇԱՅԻ պես ընկնում են դռնեդուռ ու փող հավաքում:
(1) Այսինքն գնում են իբր տները աղոթք ու օրհնություն անելու, սկզբից հարուստների տներում, հետո մնացածի, իսկ միջին ունեւրների համար արդեն աղոթքը վերջանում է ու սկսում են մրթմրթալ ու միայն խաչ հանել, այն էլ ծուլորեն:
( 2) Իսկապես ծիծաղելի է, քանի որ Րաֆֆու ստեղծագործություններից շատերում ներկայացված է այդ հոգեւորականների մասին, ուղղակի համեմատելով Րաֆֆու ժամանակաշրջանը հասկանում ես, որ նրանց համար ժամանակը չի փոխվում:
Իզուր չէր, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ « սրբազանը » հայտարարում էր, որ « ով քրիստոնեա չի` հայ չի » :
Այդպեսով իրենք իրենց անգրագետ հալով փորձում են իրենց կամքը թելադրել ժողովրդին, մոռանալով, որ իրենք են խավարամիտը, ոչ թե հասարակությունը: Կամ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որը իր տգետ նախագահին անվանում է խորիմաստ ու տաղանդավոր:
Տեր Արմեն Մելքոնյանի հետ ծանոթացել եմ մի քանի ամիս առաջ Գերմանիայի քաղաքներից մեկում անցկացրած պատարագից հետո, ճիշտն ասած երկար ժամանակ էր ներկա չէի եղել հայկական պատարագի, սակայն Տեր Արմեն Մելքոնյանի անցկացրած պատարագը լավ եմ հիշում, պատարագի ընթացքում բազմիցս հիշատակվում էր Գարեգին կաթողիկոսի անունը օրհնանքի բարեմաղթանքներով պարուրված: Հետո ինձ հոգեւորական ծանոթներիցս մեկը ասաց, որ դա պատարագի արարողակարգն է՝ միշտ օրհնել կաթողիկոսին:
Առհասարակ հիասթափություն ապրեցի եւ խոստացա երբեք չմասնակցել այսպիսի պատարագների, որտեղ միշտ հիշվում է, ինչպես իմ ընկերն է ասում. « Աստվածապիղծ Գարեգին Բ-ին » Չնայած իմ կարծիքով պետք է փոխվի ոչ միայն պատարագի ձեւը, այլեւ եկեղեցական սահմանադրությունը ու կարգը;
Այն որ Հայ հոգեւորականները փողեր են աշխատում հոգին ու իրենց պատիվը ծախելով` փաստ է, օրինակ Հոլանդիայում ընկերս նույնպես հանդիպեց հայ հոգեւորականների կառուցած անանցանելի պատնեշին, նրանք այնքան ու այնպիսի փաստաթղթեր ու տեղեկանքներ են պահանջում, որ նույնիսկ Հոլանդիայի միգրացիոն ծառայությունը դիմացները ղալաթ է արել, այնպես որ նա ստիպված եղավ իր աղջկա պսակադրությունը կատարել Հոլանդական եկեղեցում, նույնը կատարվում է Շվեդիայում, երեխային՝ հայկական եկեղեցում կնքելու համար չորս հազար կրոն են պահանջում հայ հոգևորականները, Գերմանիայում ծանոթի միջոցով երեխային հնարավոր է կնքել չորս հարյուր եվրոյով:
Ամենահետաքրքիրն այն էր. որ մի քանի ամիս առաջ ցանկացա կնքել իմ զավակներին, հետո ծանոթի միջոցով ասացին հնարավոր է երեք հարյուր հիսուն եվրոյով, սակայն փորձեցի երեխաներիս կնքել Իսպանական կաթոլիկ եկեղեցում, փաստաթղթերը ներկայացրեցինք ու նշանակեցին մկրտության օրը, սակայն իսպանացի քահանան զանգեց եւ խնդրեց այցելել իրեն, իմ զարմանքը այն եղավ, որ նա զանգահարել էր Հայկական հոգեւր առաջնորդարան ու այնտեղ իրեն ասել էին, որ իմ զավակները չնայած ծնվել են Իսպանիայում, սակայն պատկանում են Հայկական Առաքելական եկեղեցուն, ու իսպանացի քահանային առաջարկել են չկատարել մկրտության արարողությունը, քանի որ մենք հայկական եկեղեցու « Այցելուներ» « клиенты » ենք ;
Կաթոլիկ եկեղեցու քահանան զարմացել էր հայ առաքելականների պատասախանից, քանի որ клиенты բառը նրան խորհելու առիթ է տվել: Հետո ես բացատրեցի, որ նրանք չեն սխալվել, որովհետեւ մենք ոչ թե հայկական եկեղեցու հպատակներ ենք կամ հավատացյալներ, այլ « клиенты » ենք, որը միայն վճարում է իրենց ծառայության համար: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցու քահանային զարմացրեցի հայ հոգեւորականների ջիփերի ու Բենթլիների լուսանկարները ցույց տալով, երեւի նա կյանքում չէր պատկերացնում, թե հոգին սատանային ծախած հոգեւորականը ինչպես է լինում:
Մի խոսքով չնայած հայկական եկեղեցու արգելքին իմ երեխաններին կնքեցի կաթոլիկ եկեղեցում, առանց որեւէ կոպեկ վճարելու, քահանան ավելի ուրախ էր, որ փոքրիկները մկրտություն են ստանում իրենց եկեղեցում: Այն որ հայ հոգեւրականները վաղուց իրականացնում են ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, դա փաստ է, իզուր չէ, որ Ապրիլյան պատերազմից ամիջապես հետո, Լեւոն ու Սաշիկ Սարգսյանները այցելել են Գերմանիա ու այնտեղից ստացել հայկական համայքի հավաքած գումարը, ու նրանց դիմավորողների մեջ են եղել Գերմանիայի հայ հոգեւորականները: Չնայած որ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները բուժվում են Գերմանիայի հիվանդանոցներում նրանց այցելելու ժամանակ չեն գտել:
Այնպես որ փորձել եմ գտնել, թե ինչու՞ հայ Առաքելական եկեղեցին դարձավ այդպես նյութականացված, հարցիս պատասխանը տվեց Առաքելական եկեղեցու կարգալույծ արված քահանաներից մեկը, նրա ասելով դա սկսվեց Վազգեն Ա կաթողիկոսից հետո, այսինքն Գարեգին Ա-ի ժամանակներից, իսկ Գարեգին Բ- ն այն ավելի ապականեց: Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ հայ հոգեւորականները զրկվեցին թոշակից ու վճարվելուց, նրանց մնում էր հավատացյալների ու բարերարների գրպանի վրա հույս դնել, այդ էր պատճառը, որ քահանաներից շատերը ունեն բիզնեսներ ու առեւտրի կետեր, չհաշված անօրինական հասարակաց տները ու խաղատները:
Կարծում եմ հիմա պաշտոնազուրկ արված Տեր Արմեն Մելքոնյանը պետք է շարունակի աշխատել ավելի նոր եռանդով, քանի որ Գարեգին Բն կաթողիկոս չէ, այլ ահաբեկիչ, եւ ահաբեկիչը չի կարող կարգալույծ անել իր պարտքը կատարող հոգեւրականին, ինչ վերաբերվում է պատարագին, ապա հույսով եմ Տեր Արմեն Մելքոնյանը պատարագի ժամանակ այլեւ չի տա Գարեգին Աստվածապիղծի ( ըստ Գեհենի Առաքելի ( 3) ) անունը: Իսկ թե ինչու՞ են Հայաստանի հոգևոր ու քաղաքական այրերը « Սասնա ծռերի » պայքարը համարում հակաօրինական, որովհետեւ օրենքի ողջ խստությամբ նրանք պահում են իրենց իշխանությունը, օգտագործելով եկեղեցին, հոգեւրականներին ու նրանց հավատարիմ կուսակցական աղբը:
Վարդան Հովհաննիսյան 19/08/2016

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


