- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մոսկվայում հինգշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունելու է Թուրքիայի քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին, որն ավելի վաղ հայտարարել էր, թե իր կուսակցությունն ունի Ռուսաստանի մայրաքաղաքում իր գրասենյակը բացելու մտադրություն։ Այցը տեղի է ունենում Մոսկվայի ու Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սրման պայմաններում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան կարող է այս պայմաններում շահագործել Թուրքիայի քուրդ փոքրամասնությանը, որն առանց այն էլ խնդիրներ ունի երկրի իշխանությունների հետ։
Ինչպես Թուրքիայի քաղաքական վերլուծաբաններից շատերն են ասում, Դեմիրթաշի այցը կարող է առաջ բերել այն մտավախությունը, որ Թուրքիայում օրինական ճանաչված այս կուսակցությանը սատարելուց բացի, Ռուսաստանը կարող է նաեւ իր աջակցությունը հայտնել արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբներին։
Վերլուծաբաններից Մուրաթ Բիլհանի խոսքերով օրինակ, Քրդական աշխատավորական կուսակցության հետ երկարամյա հարաբերությունները Մոսվկան կարող է կիրառել որպես Դամոկլեսյան սուր։ Հիշեցնենք, որ Ռուսասատնը Քրդական աշխատավորական կուսակցությանը երբեք չի համարել ահաբեկչական կազմակերպություն։
Վերլուծաբաններից Աթիլլա Եսիլադայի խոսքերով էլ, Մոսկվան կարող է նաեւ աջակցել Ժողովրդավարական միություն կուսակցությանը` Սիրիայի քրդական մի խմբավորում, որին Անկարան մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ սերտ կապեր ունենալու մեջ:
“Թուրքիայում ու Սիրիայում քրդերին թշնամիներ համարելու Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը կարող է գործել ի վնաս հենց Թուրքիայի, երբ օրինակ Իրանը կամ Ռուսաստանը, ցանկանալով վնասել Թուրքիային` օգտագործեն Ժողովրդավարական միություն կամ Քրդական աշխատավորական կուսակցություններին”, ասում է վերլուծաբանը, ավելացնելով, որ չնայած Ժողովրդավարական միություն կուսակցությունը մինչեւ օրս լսել է ԱՄՆ-ի խորհուրդները, ամեն պահի կարող է փոխել իր դիրքերը, քանի որ Ռուսաստանը սկսել է զենք մատակարարել այս կուսակցությանը:
Վաշինգտոնը Սիրիայի Ժողովրդավարական միություն կուսակցության զինյալ խմբերին աջակցում է օդային գրոհներով ընդդեմ Դաեշի: Վերլուծաբանների խոսքերով, Մոսկվան կարող է պաշտպանել այս կուսակցությանը` Դաեշից գրավելու Սիրիայի սահմանային այն հատվածները, որոնք Աֆրինի գրեթե ինքնավար շրջանը բաժանում են Սիրիայի Քրդստանից: Անկարան նախազգուշացրել է, թե կմիջամտի, քանի որ այդ դեպքում Սիրիայի հետ սահմանի հիմնական մասը կանցնի քրդերի վերահսկողության ներքո` կտրելով Սիրիայի ապստամբ ուժերին Թուրքիայի կողմից մատակարարումներով ապահովող վերջին ուղին:
Նախկին դիվանագետ Այդին Սելչենը, որը Իրաքի Քրդստանի շրջանային մայրաքաղաք Էրբիլում ժամանակին բացել էր Թուրքիայի առաջին հյուպատոսությունը, կարծում է, թե Ժողովրդավարական միություն կուսակցությունը չէր ցանկանա վտանգի տակ դնել Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները:
“Այն այժմ առաջին անգամը լինելով, վայելում է ԱՄՆ-ի իրական ռազմական աջակցությունը: Այժմ այս կուսակցության վերահսկողության տակ գտնվող Ջազիրա քաղաքում կա ԱՄՆ-ի հատուկ ուժերի 3Օ զինծառայող: Եվ չեմ կարծում, որ հանուն Ռուսաստանի այս կուսակցությունը հրաժարվեր ԱՄՆ-ի հետ գործընկերությունից” – ասում է նա:
Նրա խոսքերով, չնայած նրան, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է “երբեք չհրաժարվել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարից ու այս կուսակցությանը ոչնչացնել իր իսկ բնօրրանում”, Ռուսաստանի մեքենայությունների սպառնալիքը մեկ այլ պատճառ է, որ Անկարան Քրդական աշխատավորական կուսակցության հետ վերսկսի խաղաղության գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


