- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































2015 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի բազայում առկա է եղել 83.155 երկքաղաքացու վերաբերյալ տվյալներ: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1. հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացու համար այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին ծանուցման պարտավորության կատարման փաստերի վերաբերյալ Ոստիկանությունում առանձին հաշվառում չի տարվել, սակայն պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ Անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում:
Սա այն դեպքում, երբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13.1 հոդվածի համաձայն, եթե ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն է ընդունում, պարտավոր է այդ մասին հայտնել ՀՀ կառավարության լիազոր մարմնին:
Ավելին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը նման դեպքերի համար վարչական պատասխանատվություն է նախատեսում: Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին, որն այս դեպքում ոստիկանությունն է, չհայտնելու համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Պարզվում է առ այսօր այդ տուգանքը կիրառվել է ընդամնեը 1 անձի նկատմաբ: Այսինքն՝ այս նորմը գործնականում կիրառելի չէ, որովհետև նախ սանկցիայի կիրառումը որևէ ժամկետով չի սահմանափակվում:
Այսինքն` այն պահին, երբ անձը տեղեկացնում է երկքաղաքացիության փաստի մասին, ոստիկանության լիազոր ստորաբաժանումը պարտականությունը համարում է կատարված և պատասխանատվության հարցն այլևս վերանում է:
Ստացվում է, որ պետությունն` ի դեմս ոստիկանության չի կարողանում ՀՀ քաղաքացիների օտարերկրացի դառնալու գործընթացը գոնե հաշվառել:
Բացառություն են կազմում օրենքով սահմանված այն դեպքերը, երբ հանրային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստն իրավական արգելք է հանդիսանում:
ՀՀ քրեական օրենսգրքի 314.1 հոդվածով անգամ քրեական պատասխանատվություն է նախատեսված. հետևաբար երկքաղացիություն կամ այլ պետության քաղքացիություն ձեռք բերելու մասին ՀՀ ոստիկանությանը տեղյակ են պահում միայն հատուկ պաշտոններ զբաղեցնեղները, թեպետ այս դեպքում էլ դժվար է ասել, թե որքանով են նման պաշտանյաները կատարում այդ պարտականությունը:
Այս խնդրի մասին քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ նշենք, որ կառավարության վաղվա նիստում փոփոխություն է կատարվելու «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում:
Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը հանել, ինչպես նաև վերացնել չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը: Համաձայան որոշման նախագծի հիմնավորման՝ 2016 թվականի ապրիլի 19-ին այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից եղել է ուղղակի հանձնարարական, ինչը և կատարվել է:
Ինչ վերաբերում է հանրային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց. Պետական համակարգում աշխատող ցանկացած պաշտոնյա՝ բաժնի կրստսեր մասնագետից սկսած մինչև վարչության պետ ու աշխատակազմի ղեկավար պարտադիր պետք է լինեն ՀՀ քաղաքացի, սա օրենքի պահանջ է: Իսկ ինչ պահանջներ կան օրինակ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների համար: Ոստիկանությունը կամ որևէ այլ մարմին ունի՞ հստակ տեղեկատվություն, թե Հայաստանում քանի բարձրաստիճան պաշտոնյա կա, որոնք ունեն այլ երկրի քաղաքացիություն:
Օրինակ նախարարը կամ փոխնախարը իրավունք ունի՞ միաժամանակ ունենալ նաև այլ երկրի քաղաքացիություն, կամ արդյոք բնականո՞ն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաի ընտանիքի անդամները / կին, որդի, դուստր/ այլ երկրի քաղաքացիություն ունեն:
Hayeli.am-ը շատ հստակ տեղեկություն ունի, որ նման պաշտոնյաներ Հայաստանում կան: Թերևս ժամանակն է, որ հատուկ ծառայությունները գաղտնազերծեն նրանց ցուցակները:
Դավիթ Մանուկյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


