- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջին շրջանում իր եւ հարազատների ահռելի կարողության պատճառով մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Արմեն Գեւորգյանը, ով այժմ զբաղեցնում է Ազգային անվտանգության խորհուրդը, մի ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան լրատվականներից մեկին, որտեղ լայն անդրադարձ է կատարել՝ քաղաքականությունից իր կարճ ժամանակով հեռացման, ղարաբաղյան խնդրի, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ այլ հարցերին, արծարծել է այնպիսի հարցեր, որոնց մասին երբեւէ չի խոսել։
Որքան էլ Գեւորգյանը հերքի իր հարցազրույցում իրողությունը,միեւույն է նրա հարցազրույցն ակնհայտորեն քաղաքական հայտի դրսեւորում է։ Ինչպես հայտնի է վերջերս նրա անունը շրջանառվում է կադրային փոփոխությունների համատեքստում, կան տեղեկություններ, որ նա կառավարության ղեկավարի պաշտոնին է հավակնում:
Ինչեւէ, Արմեն Գեւորգյանը մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց արժե անդրադառնալ: Խոսելով տասնութ տարի համակարգում աշխատելուց հետո երկու տարի հեռանալու մասին, Գեւորգյանն ասել է, թե իբր հասկացել էր, որ դադարի կարիք ունի.<> միեւնույն ժամանակ ընդգծում է Արմեն Գեւորգյանը ու իր վերադարձը պայմանավորում ապրիլյան պատերազմով ու դրանից հետո Արցախ այցելությամբ:
Մինչդեռ շատերին է հայտնի, որ փոխվարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Գեւորգյանը պատեհ միջավայրերում դա պայմանավորել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի վերադարձի հանգամանքով:
Անգամ մամուլում հայտնվեց լուրը, որ Արմեն Գեւորգյանը չցանկանալով ի պաշտոնե աշխատել գորիսյան ողբերգական դեպքերից հետո ապարատ վերադարձված Լիսկայի հետ, շտապել է հրաժարականի դիմում գրել: Ի դեպ, անկեղծորեն զարմացնում է ԱԱԽ քարտուղարի բուռն հայրենասիրական նկրտումները առ այն, որ արցախյան պատերազմն է իր վերադարձի համար լուրջ գործոն հանդիսացել,մի զգացողություն, որը երբեւէ չի դրսեւորվել սույն պաշտոնյայի մոտ եւ ոչ մի առիթով, երբ դրա անհրաժեշտությունը խիստ է զգացվել ու բխել է երկրի շահերից:
Թերեւս պատահական չէ, որ նա անձամբ է հաջորդ վայրկյանին պատռում այն կեղծ հայրենասիրական շղարշը, որը փորձում էր քաշել իր վերադարձի առիթով: Նա առանց երկար-բարակ մտածելու ասում է, որ երեք ամիս հետո հակասական զգացողություն ունի վերադառնալու որոշման առիթով.<< Պետական պաշտոնը մի կողմից որոշակի պայմաններ է պարտադրում` քո գործունեությունը, նախկին ու ներկա նախաձեռնությունները հանրային հետաքրքրության եւ քննարկման առարկա են դառնում:
Մյուս կողմից՝ պետական համակարգի կոնկրետ ոլորտում դրական արդյունքը իսկապես կարող է բավարարվածության մեծ զգացողություն պարգեւել այն իմաստով, որ կարողացար որեւէ օգտակար բան անել>> ասում է նա վեր հանելով անձնական նկրտումների ու ամբիցիաների դոմինանտությունը:
Այն, որ հարցազրույցը քաղաքական հայտի ցցուն դրսեւորում է, ակներեւ է դառնում նաեւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա իրականացրած ծրագրերի վերաբերյալ Գեւորգյանի դրական անդրադարձից:
Վարչապետական հավակնություններ ունեցող պաշտոնյան կանխավ փորձում է համերաշխության մթնոլորտ ձեւավորել ու լայն մասսաներին հստակ ուղերձ հղել:
Բանն այն է, որ պետական համակարգից հեռանալուց հետո եւ Ռուբեն Վարդանյանի ընկերություններից մեկում աշխատանքի անցած Գեւորգյանի կարիերան երկար չի ձգվել, քանզի նրանք միմյանց հետ լեզու չեն գտել: Մինչդեռ վերջինը փորձել է ցրել այդ խոսակցությունները՝ ցույց տալով, թե նորմալ հարաբերություններ ունի Վարդանյանի հետ:Իսկ ամենաաբսուրդն այն է, որ Հայաստանի ծպտյալ օլիգարխներից մեկը բարձրաձայնում է կարեւորագույն՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծման խնդրի մասին: Մի պաշտոնյա, որը դեռեւս Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներում գորշ կարդինալի դեր էր ստանձնել ու տնօրինում էր բազմաթիվ բիզնեսների, ու որի ահռելի կարողության մասին մամուլի վերջերս կատարած հետաքննությունից սարսափելի միլիոններ երեւացին, առանց ավելորդ անհարամարության խոսում է միջին խավի կայացման մասին:
Անի Սահակյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


