- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն, որ Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարարը, գրեթե հիմնահատակ ավերի ու ավարի ենթարկեց երկրիս գիտակրթական համակարգն ու հետո միայն բարեհաճեց մեկնել թոշակի, անհերքելի ու փաստարկված ճշմարտություն է. կրթության փորձագետները ժամերով կարող են խոսել այն բոլոր դժբախտությունների մասին, որ պատուհասեցին հայաստանյան համապատասխան համակարգին Արմեն Աշոտյանի կառավարման տարիներին:
Երբ Լևոն Մկրտչյանը սկսեց վերանորոգել իր նախկինի կաբինետը՝ հավան չլինելով Աշոտյանի ճաշակին, բոլորիս մոտ հույս արթնացավ, որ կաբինետի հետ էլ նորաթուխ նախարարը վերջապես հանձն կառնի համակարգի փրկության գործն ու մի լավ թափ տալով բոլորին ու ամենքին՝ ԿԳ համակարգը կարգի կբերի. չանցած երկար ժամանակ՝ բոլորիս պարզ դարձավ, որ ժողովրդական այն ասույթը, թե մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը, նույնիսկ 21-րդ դարի Հայաստանում դեռևս չի կորցրել իր արդիականությունն, ու, այնուամենայնիվ, վատից վատն էլ կա:
Ինչպես հայտնի է, բավական երկար ժամանակ է, ինչ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Լևոն Մկրտչյանն, յուր անկրկնելի իմպրովիզների շրջանակներում, մտահղացել է միմյանց միացնել որոշ բուհեր՝ վերածելով դրանք իբր մեգա համալսարանների: Պետք է նշել, որ հենց ամենասկզբից էլ դժգոհություններ բարձրացան՝ կապված այս իդեայի հետ, երբ պարզ դարձավ, որ այդ արկածախնդիր նախաձեռնությունը կարող է խիստ թանկ նստել ոլորտի վրա, ու կրթության որակը, որ, անկեղծ լինենք, ամենևին էլ բարձր չէ Հայաստանում, կարող է է՛լ ավելի ընկնել: Բայց, ինչպես ասում են, Լևոն Մկրտչյանն անդրդվելի դուրս եկավ ու հիմա ամեն ինչ անում է Գյումրու տնտեսագիտական համալսարանը մանկավարժականի հետ միաձուլելու համար:
Թե այս նեղ-մաջալին հատկապես ինչը կարող էր ստիպել Մկրտչյան Լևոնին գնալ այս քայլին մի պարագայում, տեղի գիտական համայնքն ու բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է դրան, մնում է միայն կռահել: Ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենը պայմանավորված է ոչ թե ասենք Մկրտչյանի անհագուրդ ձգտմամբ՝ օր առաջ ի կատար ածելու ազգային կրթական նպատակները, այլ՝ սեփական կուսակցության՝ Շիրակի մարզում ունեցած դիրքերի է՛լ ավելի ամրապնդելու նրա բուռն ցանկությամբ. մարդը կուսակցական շեֆերի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ կաշվից դուրս գալու գնով էլ լինի՝ հասնել կուսակցության դիրքերի ամրապնդմանն ու ստվերային մարտ մղել ՀՀԿ-ի դեմ:
Վստահաբար՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի՝ Սահակ Մինասյանի «գլուխն ուտելն» է նախարարի նպատակն, ինչը լիակատար ազատություն կտա Մկրտչյանին՝ միավորված կրթօջախը լցնելու բացառապես սեփական կադրերով:
Այնպես որ՝ այն ինչ տեսանելի չէ շատերին, դեռևս չի նշանակում, թե գոյություն չունի. Հայաստանում փաստացի ընթանում է թաքնված պայքար երկու իշխանական կուսակցությունների միջև՝ ընդլայնելու ազդեցության սեփական գոտիներն, ինչի ականատեսն ենք դառնում ներկայումս Գյումրիում, երբ տեղի կրթության որակի հաշվին Մկրտչյանը փորձում է ամեն գնով կատարել իր կուսակցական շեֆերի պատվերն ու դաշնակցականացնել ողջ Շիրակի մարզը, որի արմատն, ինչպես հայտնի է, Գյումրին է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


