- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Փուչիկներն ու պորտաբույծները

Երիտհանրապետական Կարեն Ավագյանը, նույն ինքը՝ Փուչիկ Կարենը արձագանքել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին Դա նրա անմիջական պարտականությունն է՝ սրան-նրան արձագանքելը: Ավելի ճիշտ՝ տեքստը գրել տվել էին, հանձնարարել էին դա համեմել իր բառապաշարին հատուկ մի քանի արտահայտություններով ու դրել էին շրջանառության մեջ:
Հասկանալի է, որ Քոչարյանի գրասենյակն էլ պիտի նրան պատասխաներ: Այնտեղ էլ նստածը է մեկը՝ ճիշտ այս փուչիկի նման, բայց ուրիշ անուն-ազգանունով ու իրեն տրված հանձնարարություններն է կատարում: Ու ահա այդ մեկը Կարեն Ավագյանի մասին գրում է. «Թերևս, կշարունակեինք անպտուղ զբաղմունք համարել հանրությանը նաև պայթած փուչիկների տխրահռչակ պատմությունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին որևէ կերպ արձագանքելը, եթե նախագահ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող նրա գրառման մեջ այսպես ասած էքզիստենցիալ մի հարց չբարձրացներ»:
Իսկ խոսքն այն մասին էր, որ Քոչարյանը չափից շատ է հարցազրույցներ տալիս, ավելի շատ, քան Լևոն Տեր Պետրոսյանն ու ԱՄՆ նախկին նախագահները: Եվ ահա գրասենյակը պարզաբանում է. «Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ, այդ պատճառով էլ չէր խոսում: Արցախը Ադրբեջանին տալու պատրաստ, տնտեսությունը քայքայած ու պարտքերի մեջ թաղած մարդն ի՞նչ պետք է ասեր, ի՞նչ երեսով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահներին, ապա նրանք էլ ասելիք չունեն (կամ ունեն` հազվագյուտ), որովհետև իրենց հետնորդները երկիրը ԼԱՎ են կառավարել, մարդիկ սոված չեն մնացել, իշխանություններին չեն ատում և այլն: Ինչ վերաբերում է գրառման մնացած հատվածին, ապա երկար-բարակ չենք պատասխանի, այլ ընդամենը երկու բառով` հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր»:
Փուչիկ Կարենն, իհարկե, ձայն կտրողը չէ: Դա իր որոշելիքը չէ, իրեն ասել են՝ խոսիր, ինքը խոսում է: Ու այս անգամ հաջորդում է նրա երկրորդ արձագանքը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոններին: «Հարգարժան պարոնայք, ախր «ձայնդ կտրիր», «այսինչդ խանգարում է», «այնինչդ կջարդեմ» և նման «հաղթաթղթերը» վաղուց արդեն ժամանակավրեպ են, չե՞ք նկատել: Վերադիտեք Ռոբինզոն Կրուզոյի մասին հայտնի ֆիլմը, մի հինգ անգամ վերանայեք այն հատվածը, երբ նոր արժեքներ սովորողը կրկնում է. «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Կարծում ենք, խորհելու առիթ անպայման կունենաք այդ դիտումից»:
Հուսալով, որ Քոչարյանի գրասենյակում այդ հորդորից հետո կդադարեն մարդու միս ուտել, Կարեն Ավագյանն իր գրառման վերջում հավելել էր, որ լավ կլիներ, եթե երկրորդ նախագահի հարցազրույցը տարածելուց տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն մեկ կիրակի մի քիչ նեղություն տային իրենց, մի քիչ աշխատեին ու մաքրեին դրանք: «Բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք»,- եզրափակել էր Փուչիկ Կարենը:
Այս տհաճ, անհետաքրքիր, անմակարդակ գզվռտոցը, որ արդեն ծայր է առել ու դեռ էլի կշարունակվի, իրենից հետաքրքրություն կարող է ներկայացնել միայն մեկ առումով: Իսկ դրա իմաստը կայանում է նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է պայքարի նետվել միայնակ՝ ապավինելով միայն իր ուժերին ու հնարավորություններին: Որևէ այլ քաղաքական ուժի վրա նա հույս դնել չի կամենում, նույնիսկ Օսկանյանի նորաստեղծ կուսակցության, որի փաստացի կնքահայրն է: Լավագույն դեպքում Օսկանյանի թիմին կարող է հատկացվել երկրորդ շարասյուն լինելու դերը, այսինքն` սա էլ կդառնա Քոչարյանի անձնական օգտագործման Փուչիկը: Իսկ եթե դա էլ չստացվի, կկոչվի պորտաբույծ:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


