- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ հերթական նստաշրջանի բացման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո հերթը պետք է լինի Ազգային ժողովը և նախագահական նստավայրը գրավելը:
Պատգամավորի գործընկերները և մամուլը հիմնականում բացասաբար արձագանքեցին այս հայտարարությանը՝ մեկնաբանելով, որ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություններ անելը խիստ ռիսկային է: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով այսպիսի հայտարարությունը հավասար է զինված ապստամբության և հեղաշրջման կոչի:
«Ես ցանկանում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հայտարարության վրա, քանի որ կարծում եմ՝ այստեղ նրանք բավական լուրջ աշխատանք կունենան անելու: Պատգամավորը ոչ միայն հեղափոխության, այլ նաև զինված ապստամբության կոչեր է անում: Սա շատ լուրջ խնդիր է ներկայիս ժամանակաշրջանում, հատկապես, երբ դա հնչեցվում է պատգամավորի կողմից»,- ՀԱՅ.Մեդիա.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնը նման հայտարարություններ անելու համար չէ, նամանավանդ որ այսքան տարիների ընթացքում Փոստանջյանի կողմից ոչ մի կառուցողական և լուրջ ելույթ չի եղել:
«Իմ անձնական կարծիքով իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն այս հայտարությամբ և տիկնոջը հրավիրեն լուրջ զրուցի»:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Էթիկայի հանձնաժողովը որոշակի քայլեր ձեռնարկի այս հայտարարության հետ կապված, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանը միշտ պետք է լիներ Էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, քանի որ նա բազմիցս խախտել է և՛ կանոնակարգը, և՛ հանդես է եկել այնպիսի գործողություններով և կոչերով, որոնք նրա պատգամավորական գործառույթների հետ որևէ առնչություն չեն ունեցել: Կարծում եմ՝ պարզապես այս ամենի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով դիմումներ չեն եղել և դա է պատճառը, որ հանձաժողովը չի արձագանքել նրա գործունեությանը»:
Ակաթի Վահանյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


