- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո, ավանդույթի համաձայն, լրագրողների հետ զրույցի դուրս եկավ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպեսզի խոսի, սակայն ոչինչ չասի:
Եվ քանի որ նիստի օրակարգի, այնտեղ քննության առնված հարցերի մասին այդպես էլ ոչ մի տեղեկություն չստացվեց, հավաքվածները Շարմազանովից լսեցին նորանշանակ վարչապետի հասցեին մի սրտաճմլիկ գովերգություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին նա ժամանակին արտասանել էր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի մասին:
Հետո հերթը հասավ տնտեսության վիճակին, որին Կարեն Կարապետյանն արդեն տվել էր «ծանր» բնորոշումը: Ու քանի որ այդ պահին Շարմազանովի խնդիրն էր հնարավորինս թեթևացնել նշված ծանրությունը, նա ասաց մի բան, ինչը շատ էր հիշեցնում խորհրդային տարիների պատմության դասագրքերը:
Այդ տարիներին եթե ցանկանում էին ցույց տալ, թե ԽՍՀՄ տնտեսությունն ինչքան է առաջ գնացել, համեմատությոեւն էին կատարում 1913 թվականի ցարական Ռուսաստանի տնտեսության վիճակագրական արդյունքների հետ: Հիմա էլ ՀՀԿ խոսնակն է նույն կերպ վարվում: «Մեր երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում է եղել 1990-ականներին:
Այն ժամանակ ՀՀԿ-ն և մեր կոալիցիոն գործընկերների ջանքերով տնտեսությունը վերականգնվել է, և մենք ապահովել ենք երկնիշ տնտեսական աճ: Հույս ունեմ, որ մեր երկրի տնտեսության համար լավ ժամանակներն առջևում են»,- ասաց նա:
Շարմազանովյան վերջին բացահայտումն էլ առնչվում էր նոր վարչապետին Ռուսաստանից բերելու փաստի հետ: Այստեղ նա մի փոքր զայրացավ ու ասաց. «Ինձ զարմացնում են բոլոր այն գնահատականները՝ հյուսիսից է եկել, հարավից, ոչ մի տեղից չի եկել, մարդը Հայաստանում ծնված- մեծացած մարդ է և Հայաստանից է եկել:Յուրաքանչյուրս կարող ենք գնալ և մեկ այլ երկրում աշխատել»:
Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս գնալ օտար երկրներ ու աշխատել այնտեղ, բայց ինքը, չգիտես ինչու, այդ բանը չի անում: Եվ հետո տնտեսության ու երկրի ապագայով այդքան մտահոգ ԱԺ փոխնախագահը չի էլ ուզում խորհել այն մասին, թե այդ ի՞նչն է ստիպում մարդկանց սեփական երկիրը թողած աշխատանք փնտրել ուրիշ պետություններում:
Գուցե այն երկնիշ տնտեսական ա՞ճը, որ իր գովերգած վարչապետներն են ապահովել:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


