- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև նախօրեին Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը: Նախարարը, մասնավորապես, նշել է. "Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը: Եթե Օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ ՀՀ քաղաքացի լինելով` նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե: Պարտադիր չէ լինել Օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթականության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Հատկապես, եթե մասնագիտական առումով դիտարկեր և հասկանար, որ պետական գերատեսչությունների միջև պարտավորություններ կան կատարելու, ապա ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն: Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի Օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա: Առհասարակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժահոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը":

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմում է քաղաքացիներին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ


