- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես հայտնի է, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունն է ցուցաբերում «Ալյանս» կուսակցությունը, որի ղեկավարն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով լքեց ԲՀԿ շարքերն այն ժամանակ, երբ «առնետավազք» էր սկսվել կուսակցությունից:
Գյումրիում «Ալյանս»-ի ցուցակը գլխավորում է քաղաքապետարանի նախկին աշխատակից Արմեն Բադալյանը: Ուշագրավն այն է, որ նախքան քարոզարշավի մեկնարկը և քարոզարշավի ընթացքում «Այլանս» կուսակցությունը, որն իրեն հռչակել է ընդդիմություն, սկսեց խոսել ԳԱԼԱ-ի մասին, հրապարակել ԳԱԼԱ-ին առնչվող ակնհայտ վարկաբեկող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Հաշվի առնելով այս կուսակցության վարքագիծը, միտումնավոր ԳԱԼԱ-ին վարկաբեկելու ջանքերը՝ հասկանալի է դառնում, որ առաջադրանքը հետևյալն է՝ հնարավոր ջանք գործադրել՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ԳԱԼԱ-ից քվե կորզելու համար, այդպիսով ծառայություններ մատուցել նրանց, որոնց ձեռնտու է, որ ԳԱԼԱ-ն չկարողանա վերցնել քաղաքային իշխանությունը:
«Ալյանս» կուսակցությունը, որը, հիշեցնենք, իրեն համարում է ընդդիմություն, չէր կարող ինքնագործունեությամբ զբաղվել և սեփական կամքով Գյումրիում թիրախավորել ոչ թե իշխանություններին, այլ հատկապես և բացառապես ԳԱԼԱ-ին:
Ուստի պետք էր փնտրել կապ՝ «Ալյանս» կուսակցությունն ի՞նչ կապեր ունի Սերժ Սարգսյանի կլանի ներկայացուցիչների հետ:
Կան տեղեկություններ այն մասին, որ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանի հետ սերտ ազգակցական կապեր ունի, մասնավորապես՝ մորաքրոջ տղան է, հետքը տանում է դեպի Ազգային անվտանգության ծառայություն, որ հենց հիշյալ կառույցը կարող էր «Ալյանս»-ի գործողություններն ուղղորդողի դերում հանդես գալ:
Այս տեղեկությունը և ԳԱԼԱ-ի կասկածները ճշգրտելու համար գրավոր հարցում ուղարկվեց ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, հարցադրումները հետևյալն էին.
Կան տեղեկություններ, որ դուք մտերիմ ազգակցական կապ ունեք «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ: Խնդրում ենք հերքել կամ հաստատել այս տեղեկությունը:
Հաջորդ հարցը. Fact.am կայքում 29.08.2016 թվականին հրապարակվել է ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանին զրպարտող հոդված: Ունենք տեղեկություններ, որ այս հոդվածը հիշյալ կայքում, որը զրպարտությունը հրապարակելու պահին գրանցված էր «Ալյանս» կուսակցության Գյումրիի ՏԻՄ ընտրությունների առաջին համարը զբաղեցնող Արմեն Բադալյանի անունով, հրապարակվել է Ձեր գիտությամբ և համաձայնությամբ: Խնդրում եմ հերքել կամ հաստատել:
ԱԱԾ տնօրենը, սակայն, ԳԱԼԱ-ի այս հարցադրումներին ի պատասխան ԳԱԼԱ ուղարկեց գրություն, որ հայցվող տեղեկությունները չեն հանդիսանում տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ:
Կուտոյանն այսպիսով չցանկացավ խոստովանել, որ «Ալյանս»-ի ղեկավարի հետ ազգակցական կապերի մեջ է: Սա, սակայն, հաստատելն այնքան էլ դժվար չէ: Բավական է բացել ընտրողների ռեգիստրը, մուտքագրել Կուտոյան Գեորգի և Տիգրան Ուրիխանյանի անունները…
Մանրամասները՝ տեսանյութում:galatv.am

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը

Կոչ Վ․Ղուկասյանի աջակիցներին, ի՞նչից է հրաժարվում ՀՀ-ն միջազգային դատարանում, Թրամփից սպասելիքները




