- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապիկի հագուստով շրջելու է Գյումրիի վագոն-տնակներում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանն ամփոփել է 2015թ.-ն եւ անդրադարձել գալիք տարվա անելիքներին:
Պարոն Մանուկյան, 2015թ. Ձմեռ պապիկից խնդրել էիք Ղարաբաղյան հարցի վերջնական լուծում: Ձմեռ պապն ինչքանո՞վ իրականություն դարձրեց Ձեր երազանքը:
Ցավոք, անցնող տարում այս հարցում դրական տեղաշարժեր չեղան, հակառակը տարին սկսվեց եւ ավարտվում է սահմանների լարվածությամբ, դիպուկահարների ակտիվությամբ: Իհարկե, մեր համարժեք պատասխանը երբեք չի ուշանում: Հիշենք թեկուզ հայ դիպուկահարուհու դեպքը, որը մեծ հիստերիա առաջացրեց Ադրբեջանում: Ընդ որում հիմնականում նրանց կողմի գրեթե բոլոր դիպուկահարները վարձկաններ են: Մեր աղջկա գնդակից խոցվելը կրկնակի ամոթ էր իրենց համար, քանի որ ինչպես հայտնի է կնոջ ձեռքով սպանված տղամարդը նրանց կրոնի համաձայն դրախտ չի ընկնում: Իհարկե, Ղարաբաղի հարցում դրականն այն էր, որ այնուամենայնիվ լայնամասշտաբ պատերազմից խուսափել եւ խուսափում ենք մինչ օրս: Ինչպես ասում են «Любой плохой мир гораздо лучше, чем любая война»: Ես լավատես եմ եւ չեմ կորցնում լավատեսությունս Մինսկի խմբի ձեւաչափով խաղաղ հանգուցալուծում գտնելու հարցում:
2016թ.-ի համար ի՞նչ է ցանկացել Ձեր որդին՝ 7-ամյա Ալեքսանդրը, որը Ձմեռ պապն անպայման իրականություն է դարձնելու:
Ալեքսանդրը բնավորությամբ ինձ նման է, փոքր-ինչ անհամբեր, ուստի Ձմեռ Պապիկին նամակներ սկսում է գրել դեռեւս ամռանից: Հետաքրքիր է, որ տարեցտարի նրա ցանկություններն ու երազանքները ավելի որոշակի են դառնում: Մարդը հստակ գիտի՝ ինչ է ուզում: Այս տարի շուտ գնեցի իր շատ երազած խաղը ու տղաս գոհունակությամբ ասաց, որ արդեն գոհ է եւ բավարարված Ձմեռ Պապիկից: Բայց ասեմ, որ չմոռացավ այնուամենայնիվ շնորհակալական նամակ գրել:
Կհիշե՞ք Ալեքսանդրի՝ Ձմեռ պապին ուղղված այն նամակը, որը Ձեզ պարզապես «խուճապի» մատնեց:
Ինչպես նոր ասացի, ինձ խուճապի մատնեց այս տարվա ցանկության բացակայությունը, մտածում եմ, որ առանց այդ «հուշաթերթիկի» Ձմեռ Պապիկին բավական դժվար կլինի կողմնորոշվել:
Կրտսեր Մանուկյանի երազանքները թերեւս կտարբերվեն Գյումրիում վագոն-տնակներում բնակվող երեխաների երազանքներից: Ինչքանո՞վ եք հավանական համարում, որ Ձմեռ պապն այս երեխաների երազանքն էլ իրականություն կդարձնի գոնե այս նոր տարում:
Յուրաքանչյուր երեխա արժանի է լավագույնին: Ցավոք դեռեւս հնարավոր չէ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նորմալ կենցաղը շատ երեխաների համար չդասվի անիրականանալի երազանքների շարքը: Ալեքսանդրի հետ շատ ենք այցելել անապահով երեխաների: Այդ շփումներից ես հասկացել եմ, որ երեխան մնում է երեխա՝ իր տարիքին բնորոշ ընդհանուր երազանքներով. մի մեքենա, մի տիկնիկ, համակարգիչ…Կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա տարվա մեջ գոնե մեկ անգամ Ձմեռ Պապ դառնալ այն փոքրիկների համար, ովքեր անկախ իրենց կամքից լիարժեք մանկություն չունեն:
Գյումրիի վագոն-տնակների մասին հարցը պատահական չէր. արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո առավել ակտիվ եք զբաղվում աղետի գոտու, մասնավորապես Գյումրու հարցով: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարի:
Շիրակի մարզը, եւ հատկապես Գյումրին ինձ շատ հարազատ են: Գիտեք՝ սպասելիք բառը այդքան էլ տեղին չէ, քանի որ սպասում ես ուրիշից: Գյումրիի պարագայում ես իրոք ուրիշից որեւէ բան ակնկալել կամ սպասել դրության լավացման, չեմ կարող: Իհարկե հասկանալի է, որ հնարավոր չէ երկրի ընդհանուր վիճակից անջատ Գյումրին զարգացնել: Հնարավոր չէ բարեկեցություն ապահովել առանձին վերցրած մարզում կամ քաղաքում: Դա երկրի ընդհանուր զարգացման համատեքստում պետք է դիտարկել: Սակայն նպաստել կոնկրետ տարածքում աշխատատեղերի բացմանը, բարձր տեխնոլոգիաների ներգրավմանը, ուսանողական եւ մշակութային կյանքի աշխուժացմանը մենք բոլորս պարտավոր ենք: Ես հնարավորության սահմաններում միշտ գյումրեցիների հետ եմ: Ի դեպ շատ վագոն-տնակների համար Ձմեռ Պապն այս նոր տարուն ես կլինեմ: Հիմնական շեշտը դնում ենք մարդկանց սոցիալական, առողջական խնդիրների թեթեւացման վրա: Ջերմ հարաբերությւոններ ունենք նաեւ ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց հետ:
2017թ.-ն վերջնական վերականգնված Գյումրիի մասին խոսելու համար ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները:
Իհարկե իշխանությունները, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններն աշխատում են խնդիրների թեթեւացման ուղղությամբ: Կարծում եմ, որ Գյումրիում հիմնական շեշտը պետք է դրվի աշխատատեղերի խնդրի լուծման վրա, գուցե պետք է քննարկել այս շրջանը հատուկ տնտեսական գոտու վերածելու խնդիրը, այս կերպ հնարավոր կլինի լուծել նաեւ շատ գյումրեցիների տունդարձի հարցը: Կարծում եմ՝ շատ կարեւոր է նաեւ տեղական իշխանության ակտիվությունը: Գյումրին ընտրությունների շեմին է եւ արդյունքներից կախված կլինի քաղաքի խնդիրների առավել արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորությունը:
Խնդիրների մասին մտածելով՝ չմոռանանք Նոր Տարվա մասին, շնորհավորում եմ բոլորի Ամանորը: Առողջ եղեք, նախաձեռնող եղեք ձեր գաղափարներն ու ծրագրերը ձեւակերպելիս, համարձակ եւ անկոտրում եղեք ձեր որոշումները կյանքի կոչելիս: Այդ դեպքում 2016-ը ձեզ կժպտա:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


