- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կրթության և գիտության նախարարի համար նոր տարին ձախորդություններով է սկսել: Դեռ տարվա առաջին շաբաթը նոր է լրացել, իսկ նա հասցրել է փորձանք փորձանքի ետևից ճաշակել: Սկզբում ընկավ ու ոտքը կոտրեց, իսկ հետո էլ որոշեց ուսումնական տարվա ընթացքը կոտրել: Հաշվի առնելով, որ հանրապետությունում շնչառական հիվանդությունների համաճարակի վտանգ կա, նախարարը հրաման արձակեց դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարաձգելու մասին:
Այն, որ այդպես վարվելու հիմքեր կային, սա վիճարկելի չէ: Սակայն այն, որ նույնիսկ ամենապարզագույն գործողությունը Աշոտյանի ձեռքում վերածվում է շիլաշփոթի, դա նույնպես անվիճելի փաստ է: Ու հիմա էլ եղավ ճիշտ այդպես: Մինչ նա տարված է ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումները կատարելու ծանրագույն հոգսով, Հայաստանի մի շարք մարզերում այսօր աշակերտներն ու ուսուցիչները դպրոց գնացին:
Իհարկե, չի բացառվում, որ շատերի համար Աշոտյանի որոշումներն ու հրամաններն արդեն արժեք չունեն, նրան ոչ ոք լուրջ չի ընդունում, և մարդիկ վարվում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Բայց մյուս կողմից էլ՝ նման խառնաշփոթի պատճառն այն է, որ ՀՀԿ-ական երիտնախարարը հարկ չի համարում առկա խնդիրները խորապես ուսումնասիրել, իսկ մակերեսային մոտեցումներն իրենց հերթին հանգեցնում են տարատեսակ բացատրությունների: Օրինակ, Կոտայքում հարմար են գտել առաջնորդվել ոչ թե Աշոտյանի պահանջով, այլ սեփական նպատակահարմարությամբ և արձակուրդը երկարաձգելու որոշում նրանք կկայացնեն առաջիկայում, իրենց ուժերով: Իսկ ահա Լոռու մարզպետարանից հայտնել են, որ պաշտոնական հրաման իրենք չեն ստացել: Այն տեղադրված չէ նաև կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում:
Այս ընդհանուր ֆոնի վրա պակաս արտառոց չէ Կրթության և գիտության նախարարության այն պարզաբանումը, թե արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ նախարարի գրառումը չի վերաբերում, համայնքային ենթակայության հաստատություններին: Ասել կուզի` տեղական ինքնակառավարման մարմիններն իրենք կարող են ընդունել համապատասխան որոշում: Մարզպետարաններում, սակայն, իրենց հերթին նկատում են, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նախարարի գրառումը պետք է վերաբերեր միայն ավագ դպրոցներին, որովհետև մնացած բոլոր` հիմնական դպրոցները նույնպես համայնքային ենթակայության են, այնինչ դրանց վերաբերյալ նույնպես նախարարը որոշում կայացրել է:
Մի խոսքով, կամ Աշոտյանը չգիտի՝ ինչն է իրենը և ինչն իրենը չէ, կամ էլ նրա մոտ արդեն խրոնիկ իրավիճակ է ստեղծվել. այս տղան ինչ անում է՝ միշտ վատ է ստացվում:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


