- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սա օրենքի նախագիծ է՝ մուրացկանության մասին»,- այսօր ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու նախագծի մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց, որ հայոց արքունիքի կանայք ժամանակին, երբ պետք էր լինում մասնակցել պաշտպանությանը, իրենց թանկարժեք զարդերը հանում էին եւ դնում էին սեղանին. «Այսօրվա նորանշանակ նախարարի տիկինը, պարզվում է, մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր:
Այդ միլիոնատեր տիկինը նույնպես պետք է վճարի 1000 դրամ, մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է մասնակցի եւ վճարի 1000 դրամ: Հիմա պետք է ասեք, որ սա ազգային տո՞ւրք է: Սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է:
Հերիք է այսպիսի մոտեցումներով հանդես գաք: Եթե խոսում եք, որ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, հայոց մայրերը պաշտպանական բանակ են ուղարկում իրենց անգինին՝ երեխաներին»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, Վիգեն Սարգսյանի մոտեցումը, որ եթե ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով սպանություն է եղել, ապա այդ դեպքերին հիմնադրամի միջոցները չեն ծառայելու, արդար չէ. «Ո՞վ գիտի՝ այդ դեպքերը ինչպես են տեղի ունեցել»: Նա ասաց, որ որոշ տվյալներով՝ մինչեւ 2000 զոհեր ենք ունեցել այս տարիներին, կան գործեր, որ 15 տարի է՝ պտտվում են դատական համակարգում եւ լուծում չեն ստանում. «Ծնողները դիմում են ԱԺ, որ հանձնաժողով ստեղծվեր այդ գործերով՝ մերժեցիք, բա խոսում եք բարոյականությունից, ստեղծեիք: Դո՞ւք եք բարոյականը»:
Զարուհի Փոստանջյանը կոչ արեց, որ նախարարական տոհմի կանայք թող բերեն եւ սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը: Պատգամավորը ներկայացրեց մի զինծառայողի պատմություն, որը առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել, բուժման կարիք ունի. «Բուժում ստանալու համար ասել են, որ այն կարող են տրամադրել միայն Գերմանիայում, բայց գումար չկա:
ՊՆ-ից ասել են, որ գումարը կտանք վաղը, մեկ ամիս հետո, երկու ամիս հետո, երեք ամիս հետո: Երիտասարդը ծայրահեղ միջոցի է դիմել՝ կեղծ ահազանգ է տվել ոստիկանությանը, որ Բաղրամյան 26-ում ռումբ է տեղադրված, որ ուշադրություն հրավիրի, որ ես բուժման կարիք ունեմ, ինձ բուժեք:
Պարզվում է, ուշադրություն հրավիրելու իր ահազանգը դարձել է քրեական հետապնդման հիմք: Նա դատապարտված է այս պահին եւ գտնվում է կալանավայրում, չի կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից»: Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ հենց դրա համար է նախարարին առաջարկել, որ կալանավորներից մի մասին բաց թողնեն, միջոցներ խնայեն:
Պատգամավորը նաեւ ահազանգեց, որ այսօր զինծառայողներն իրավունք ունեն ամսական շուրջ 4000 դրամ ամսավճար ստանալ, բայց չեն ստանում: Ուղղակի ստորագրում են դրա դիմաց, եւ հրամանատարներն են ստանում գումարները. «Գեներալները, որ այդքան հարստացել են, նաեւ այդ գումարի շնորհիվ են հարստացել: Ծնողներից եմ ահազանգ ստացել»:
Ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հենց հիմա՝ այսօրվա ընթացքում Զարուհի Փոստանջյանը պետք է այդ զորամասերի եւ սպաների անունները ներկայացնի կամ ՊՆ-ին, կամ դատախազությանը, կամ ԱԺ ղեկավարությանը, հակառակ դեպքում՝ նա զբաղված է մարդկանց վարկաբեկելով. «Անուններ տվեք, փակ ծրարով տվեք, բայց պետք է օգնեք իրավապահ մարմիններին: Դուք իրավաբան եք, իմացեք խոսքի արժեքը»:
aravot.am

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

ԴԱՀԿ-ի Միհրանի բացահայտումները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին. PROGRESS

Ալիևը Փաշինյանին պարտադրում է նոր զիջումներ․ինչի՞ դիմաց, կա՞ արդյոք գաղտնի գործարք․ PROGRESS

Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն

Ավտոերթ ի պաշտպանություն Վ․ Ղուկասյանին, կրկին Սերժիկը հասավ օգնության, ԱԺ պիտի կազմալուծվի.Vardan Hakobyan

Բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին․ Գևորգ Գրիգորյանը՝ սպասվող դատի մասին և ոչ միայն.asekose

Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan

Հուզված` Դոգը ուղիղ եթերով պատմել է իր դաժան մանկության մասին. Անհնար է դիտել առանց արցունքների

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

Բաքվի դատավարությունն ու Երևանի լռությունը



