USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 07 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս տարի գնաճային ճնշումները կլինեն ոչ ավելի, որքան նախատեսված է բյուջեով. Գագիկ Մինասյան
2016-01-11 12:42:00
Տպել Տպել

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ 2016թ.-ին՝ Հայաստանի տնտեսական մարտահրավերներին: Ըստ նրա, ուրախալի է, որ Համաշխարհային բանկի կանխատեսումը ՀՀ-ում այս տարվա համար համընկնում է բյուջեով կանխատեսված աճին՝ ՀՆԱ-ի 2.2%:

Ըստ պատգամավորի՝ քաղաքական դրդապատճառներով անորոշությունները խոչընդոտում են տնտեսական աճը:


Անդրադառնալով ներքաղաքական հարթությունում դրական միտումներին՝ նա մատնանշեց նոր Սահմանադրությունը: «Մի քանի օրենքներ ընդունվեցին և դեռ կընդունվեն, որոնք հասարակության մոտ կառաջացնեն դրական ազդակներ»,-ասաց նա:


ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանելով այն հարցին, թե դոլարի արժևորումը դրամի նկատմամբ հնարավո՞ր է հանգեցի գնաճի՝ նշեց, որ դա միտում է, որը պայմանավորված է դոլարի ուժեղացմամբ բոլոր մնացած արժույթների նկատմամբ: 

«Ինչ վերաբերում է գնաճին, նախորդ տարվա ընթացքում, տարին ավարտեցինք մեղմ գնաճով, կարծում եմ՝ այս տարի գնաճային ճնշումները կլինեն ոչ ավելի, որքան նախատեսված է բյուջեով»,-ասաց նա:

Այս նյութը դիտել են - 1772 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook