USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ կարողություն է կուտակել Գյումրու քաղաքապետը
2016-11-23 14:12:00
Տպել Տպել

 Գյուրիում ինչպես արդեն գիտենք հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվեց Սամվել Բալասանյանը, ով համարվում է ՀՀ-ն մեծահարուստ պաշտոնյաներից մեկը:

 Համաձայն ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին ՀՀ օրենքի, հայտարարագիրը գույքի եւ եկամուտների հայտարարատուի գրավոր հայտարարությունն է` սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի,  եկամուտների եւ դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վճարելու մասին:

Հայտարարագրի մեջ մտնում է անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք:

 Վերընտրված քաղաքապետի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրից հասկանալի է դառնում, որ վերջինս ունի բավականաչափ անշարժ գույք ինչի մասին նախորդ տարվա հայտարարագրում որևէ նշում չկա :

Հոկտեմբերի 21-ին ներկայացրած հայտարարագրում նշված է , որ վերջինիս է պատկանում  արտադրական նշանակության շինություն, 3 անհատական բնակելի տուն, հողամաս, հասարակական նշանակության շինություն և  հողին ամրակայված այլ անշարժ գույք:

Բալասանյանը, ի տարբերություն անշարժ գույքի, գումարային առումով ոչ մեծ թվերի հետ գործ ունի . հայտարարագրված դրամական միջոցները հետևյալն են ` 13,000 ԱՄՆ դոլար և 2,900,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան ստացած եկամուտները 2,078,062 ՀՀ դրամ են կազմել:

politik.am

Այս նյութը դիտել են - 1431 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook