- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ադրբեջանի նախագահ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ արդյունք չի տվել` պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, միաժամանակ նշելով, սակայն, թե` «2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը»:
Ադրբեջանի նախագահի հերթական` իրար հակասող հայտարարությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.
- Ալիևի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, և այդ լարումը իր նպատակներից է բխում: Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող ,,Բռնության էսկալացիա..,, վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ և զոհեր` հայ և ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու: Ասենք ավելին` Ալիևը այս կերպ նաև բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Նա այդ ջանքերը համարում է միայն միջնորդների պարտականությունը, այն դեպքում, որ հանրահայտ է`կոնֆլիկտի կարգավորման պարտավորությունը կողմերի վրա է, և միջնորդներն այստեղ ընդամենը միջավայր ձևավորող միջնորդական գործողություններ իրացնող են: Այսինքն` սրանով Ալիևը անուղղակի կերպով ընդունում է, որ ինքը շահագրգռված չէ խաղաղությամբ, որ ինքն է այդ սադրանքների հեղինակը:
2015 թվականը իր բնույթով, համարյա կրկնում է վերջին 4-5 տարիները, որոնց ընթացքում Ադրբեջանը հասկանալով, որ դիվանագիտական դաշտում և ազգերի ինքնորոշման իրավունքի հաստատման պայքարում տանուլ է տալիս` գիտակցեց, որ Մինսկի խմբի սկզբունքները , որոնց նա սկզբում համաձայնություն տվեց, այնուհետև սկսեց հրաժարվել դրանցից, իսկ հետո էլ` տորպեդահարել, չեն բերելու իր ուզածին, այլ, թեկուզ դանդաղորեն , քայլ առ քայլ, բայց հետևողականորեն բերելու են Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը:
Ադրբեջանի նախագահը հոխորտում է ` մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն նաև խաղաղություն պարտադրելու նախադեպերը, ինչպես նաև , երևի թե մոռացել է ` ինչպես էր իր հայրը զինադադար խնդրում: Մոռացել է նաև, որ այս տարիների ընթացքում եղել են նաև Մինսկի խմբի համանախագահողների թվով 5 հայտարարություններ, որոնք համարյա ուղիղ տեքստով մատնանշում են` ով է զինադադարի խախտողը, ով լարվածություն հրահրողը, ով է, որ շահագրգիռ չէ խաղաղության հարցում և ում վրա է անհրաժեշտ ճնշումների գործադրումը: Ադրբեջանը, կարծում եմ, շատ լավ գիտի նաև, որ Հայոց բանակը յուրաքանչյուր իրենց քայլին համարժեք և մի քանի անգամ ավելի ծանր պատժամիջոցներ է կիրառում և հակահարվածներ տալիս ու տալու է ու կարողանալու է խաղաղություն պարտադրել: Այնպես որ, մի’ ոգևորվեք:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


