- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում սեպտեմբերի 26-ին որոշում է ընդունվել Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին:
Համահայկական խորհուրդը պետք է լինիինքնակազմակերպված, ինքնակառավարվողխորհրդակցական մարմին, որի ձևավորման համար նախատեսվում է մշակել ուղղորդիչ հայեցակարգային մոտեցումներ:
Խորհրդի առաջին նիստը կայանալու է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին Երևանում: Այդ նպատակով պետք է ձևավորվի կազմակերպչական հանձնախումբ:
Համահայկական խորհրդի ձևավորման կազմակերպչական հանձնախմբի ղեկավարն է լինելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, քարտուղարը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Հանձնախմբի կազմում ընդգրկված են նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, ՀՌԱԿ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության, Ռուսաստանի հայերի միության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ:
Համաձայն ընդունված որոշման՝
- Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի առանցքային կառույցների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ համակարգող պետական հանձնաժողովի կազմն այդ առումով չպետք է կաշկանդի ձևավորվող Խորհրդի կազմն ու կառուցվածքը.
- Խորհուրդը կարող է ունենալ տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր․
- Խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն տարին մեկ անգամ ՀՀ մայրաքաղաքում․
- Խորհուրդը պետք է ունենա նիստերի միասնական մշտական օրակարգ, որի առանցքում պետք է ընկած լինեն՝
ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը,
բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը,
գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը:
Ընդունված որոշմամբ կազմակերպչական հանձնախմբին հանձնարարվել է մշակել և մինչև 2016 թ․ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքել Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպել խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստել Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016 թ․ հուլիսի 15-ը իրազեկել հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին:
Որոշմամբ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների և դրանց համակարգերում գործող մարմինների և կառույցների հետ գործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքյան կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով կազմել «Հայերի վիճակն աշխարհում» առաջինզեկույցը: Սփյուռքի նախարարին հանձնարարվել է նաև մինչև 2016 թ․ մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնել պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ այն քննարկելու և կառուցողական դիտարկումներ ներկայացնելու համար: Համահայկական խորհրդի հետ գործակցության ընթացակարգեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային հանձնախմբերի հետ:
Պետական հանձնաժողովի նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկայացվածփաստաթուղթը ուրվագծային է և բաց է նոր առաջարկների համար:
Առաջարկներ կարող են ներկայացնել այս խնդրով մտահոգված համապատասխան կառույցները, մասնագետներն ու մտավորականները:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


