USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անգլերենը որպես մայր լեզու ընդունող սրճարանների ցանկը ավելանում է . Hraparak
2016-12-11 01:35:00
Տպել Տպել

Hraparak.am-ը գրում է.
Վերջին շրջանում երեւանյան շատ սրճարաններում մոռանում են, որ քո երկրի պետական լեզուն հայերենն է:

Ճաշացանկը (մենյուն) տրամադրվում է անգլերենով, իսկ սպասարկողները ժպիտով ասում են՝ եթե չեք հասկանում անգլերեն, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ:

Այս անգամ մենք անդրադառնում ենք «Գրին բին» թեյարանին, որտեղ ամիսներ շարունակ պնդում են, թե ցանկը թարգմանվում է:

Այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամն է մեր լրագրողը այցելում թեյարան՝ պարզելու՝ ցանկը թարգմանվել է, թե ոչ: Պարզվում է՝ ցանկը թարգմանելու համար 12-24 ամիս է հարկավոր: «Արդեն ասել ենք, որ ցանկը թարգմանվում է, ինչ կարիք կա հարցը եւս մեկ անգամ կրկնելու»,-կիսաբարկացած ասում է մատուցողներից մեկը՝ չհիշելով, որ նախորդ անգամ իր նույն պատասխանը հնչել է հուլիս ամսին, երբ նաեւ ասել էր, որ կարող է օգնել մեզ եւ թարգմանել ցանկը:

Թեյարանում գտնվողներից մեկը՝ Հայկուհին, ով այդ պահին լսում էր մեզ, մեր լրագրողին հայտնեց, որ չի ցանկանում ուրիշի օգնությամբ ցանկից որեւէ բան ընտրել. «Իսկ ինչի պիտի խնդրեմ, որ թարգմանեն:

Մենք լեզու ունենք, թող բարի գտնվեն եւ այդ լեզվով ցանկը ներկայացնեն: Մի անգամ ասում են, թե հայերեն ցանկերը նախորդ հասցեում են թողել եւ պատրաստվում են բերել, մի անգամ՝ թարգմանում ենք. վերջապես մեր մայրաքաղաքի սրտում ենք գտնվում, չի կարելի այսքան չափն անցնել»:

Լեզվի պետական տեսչությունից «Հրապարակին» հայտնեցին, որ սրճարանը խախտում է գործավարությունը հայերեն վարելու պահանջը (ՀՀ «Լեզվի մասին օրենքի» 4-րդ հոդվածի 2-րդ մասի Ա կետ):

«Ըստ օրենքի` սրճարանին տուգանք հասնում է, բայց այս պահին, Կառավարության որոշմամբ, արդեն 12 ամիս տեսչությունը որեւէ վերահսկողական գործառույթ չի իրականացնում,- ասում են տեսչությունից, ապա հավելում- այդ ամենը այժմ վարչապետի հսկողությամբ է իրականացվում»: Լեզվի պետական տեսչությունը կշարունակի վերահսկողություն իրականացնել, երբ կառավարությունը հաստատի համապատասխան ստուգաթղթերը:

Նարե Գեւորգյան

Այս նյութը դիտել են - 1220 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook