USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ստամբուլում. 38 զոհ, 155 վիրավոր, 13 ձերբակալված կա
2016-12-11 21:50:00
Տպել Տպել

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Թուրքիայի ժամանակով 22:30-ի սահմաններում,  Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել են պայթյուններ: Առաջինն իրականացվել է հեռակառավարմամբ, երբ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:

«Ermenihaber» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրապարակած տյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով եղած զոհերի թիվն այս պահին կազմում է 38, վիրավորներինը՝ 155, իսկ ձերբակալվածներինը՝ 13: Երկրում հայտարարվել է մեկօրյա սուգ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ղազախստան կատարելիք իր այցը:

Տեղի ունեցած պայթյունների համար առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի վերցրել, բայց փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետքերը տանում են դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK), որին պաշտոնական Անկարան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մի շարք երկրների ղեկավարությունից, այդ թվում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, ցավակցուններ են հղվել Էրդողանին:

Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: «Մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչև ոչնչացնենք վերջին տեռորիստին»:

Այս նյութը դիտել են - 1259 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook