- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Փորձենք հասկանալ
Հարցի օբյեկտիվ՝ փաստական մասը սա է՝ երբ ավելի քան մեկ տասնամյակ առաջ այլ պետությունների օրինակով մեզ մոտ էլ ստեղծվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Հայաստանի առաջին օմբուդսմենը պաշտոնավարեց մոտ երկու տարի եւ հեռացավ զուտ այն պատճառով, որ սրանից տասը տարի առաջ Սահմանադրությունն էր փոխվել եւ դրա հետ միասին փոխվել էր օմբուդսմենին նշանակելու կամ ընտրելու կարգը: Երկրորդ օմբուդսմենը հինգ տարի առաջ հրաժարական տվեց էլի շատ հասկանալի պատճառով՝ նշանակվեց ՄԱԿ-ի պաշտոնյա: Կներեք՝ ով կարող է մեղադրել մարդուն՝ ՄԱԿ-ի տված աշխատավարձը մեր իշխանությունների տված աշխատավարձի հետ համեմատած, ինչպես ժողովուրդը կասեր՝ սար ու ձոր է: Եւ վերջապես երրորդ օմբուդսմենը իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Ազգային ժողովին՝ առանց որեւէ բացատրության, այսինքն գոնե արտաքնապես երեքի դեպքում էլ ճնշումների մասին խոսք անգամ չի կարող լինել:
Հիմա մեդալի հակառակ երեսը: Հայաստանի բոլոր իշխանությունները խիստ դժգոհ են եղել Հայաստանի բոլոր օմբուդսմեններից: Մարդու իրավունքների առաջին պաշտպանը՝ Լիրիսա Ալավերդյանը երբեք չի թաքցրել եւ հիմա էլ չի թաքցնում, որ ժամանակին խիստ հակասություններ է ունեցել իշխանությունների հետ: Ու դա միանգամայն հասկանալի է: Նրա պաշտոնավարումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ վտարում էին կառուցվող Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչներին, որոնցից շատերն, ի դեպ, այնուհետեւ դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ հիմա փոխհատուցում են ստանում Հայաստանի կառավարությունից:
Ինչեւէ՝ փոխվեց Սահմանադրությունը, փոխվեց նաեւ օմբուդսմենը: Թե ինչ որակում տվեցին իշխանությունները մարդու իրավունքների երկրորդ պաշտպանին՝ Արմեն Հարությունյանին, բոլորին է հայտնի՝ ՙմեր ամենաանհաջող կադրը՚: Ի դեպ, մի քանի ամիս առաջ՝ հոկտեմբերին, երբ մեր խորհրդարանում քննարկվում էր երրորդ օմբուդսմենի հերթական զեկույցը, իշխող խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը, դիմելով Կարեն Անդրեասյանին, ասաց բառացիորեն հետեւյալը՝ ՙՏպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին՚:
Մի երկու խոսք կոնկրետ այս հրաժարականի մասին: Ճիշտ է՝ իրականում դեռ ոչ մի հրաժարական էլ չկա, օմբուդսմենը դեռ 10 օր ունի միտքը փոխելու համար: Խոսքը սկզբունքի մասին է: Երբ 5 տարի առաջ Կարեն Անդրեասյանը հաստատվեց օմբուդսմենի պաշտոնում, այսպիսի բան ասաց՝ ՙՈրպես իրավաբան՝ մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն՝ իրավագիտության հիմքն է: Որպես պրակտիկ մարդ՝ ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես՝ չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի՚:
Հիմա արդեն հրաժարական տված օմբուդսմենը ներկայացրեց նաեւ այն պետական մարմիններն ու պաշտոնյաներին, որոնք, իր կարծիքով, առավել շատ են խախտում մարդու իրավունքները: Դրանք են՝ ըստ օմբուդսմենի, Կադաստրի կոմիտեն, ԴԱՀԿ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, զինված ուժերի մարմինները, քրեակատարողական հիմնարկները, աշխատանքի պետական տեսչությունը, պետեկամուտների կոմիտեն, սոցիալական ծառայության տարածքային մարմինները, գյուղապետերը, թաղապետերը եւ մարզպետները:
Կանցնի մեկ ամիս եւ փետրվարին մենք մարդու իրավունքների նոր պաշտպան կունենանք: Չեմ կարող ազատվել այն զգացողությունից, որ պարտվեցինք մենք բոլորս: Իմ տպավորությունն այն է, որ հիմա հաղթանակ են տոնում այն բոլոր պետական մարմինները եւ պաշտոնյաները, որոնց մասին ասում էր օմբուդսմենը, այն մարդիկ, որոնք քննադատում ու նաեւ ակնհայտորեն հեգնում էին մարդու իրավունքների պաշտպանին: Իմ կարծիքով՝ սա ամենավատ հաղթանակներից մեկն է՝ մեր ողջ հասարակության համար:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


