- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները 1 շաբաթից պակաս ժամանակ ունեն: Ըստ հաստատված ժամանակացույցի՝ գրանցման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Հաջորդող 10 օրերի ընթացքում արդեն հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դրանք ու գրանցի ընտրական ցուցակները: Արդյո՞ք կփոփոխվի այս ժամանակացույցը ընտրությունների օրվա հնարավոր փոփոխության դեպքում կամ արդյո՞ք ԿԸՀ-ում քննարկում են փոփոխության սցենարները: Պարզաբանումներ փորձել ենք ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի շտապում պարզաբանել, թե ինչ փոփոխություններ կառաջացնի արդեն հաստատված ժամանակացույցում ընտրությունների օրվա հնարավոր փոփոխությունը: Առաջնորդվում ենք նրանով, որ ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քանի որ իմ որևէ դիտարկում կամ տեսակետ ընկալվում է որպես ԿԸՀ-ի դիրքորոշում, կլինեմ հնարավորինս հակիրճ: Հանձնաժողովի տեսանկյունից ՝ ապրիլի 2-ը նշանակված է ընտրությունների օր և դրա հիման վրա սահմանվել է ժամանակացույց: ԿԸՀ-ն իր գործառույթներն իրականացնում է դրան համապատասխան:
-Այդուհանդերձ. ԿԸՀ-ում ներքին քննարկումներ եղել են, թե ինչ փոփոխություններ կառաջացնի ընտրությունների օրվա փոփոխությունը արդեն հաստատված ժամանակացույցում:
-Եթե այս պահին չկա այլ որոշում, կարծում եմ ժամանակավրեպ է տարբերակներ քննարկել: Մի բան ակնհայտ է՝ եթե ընտրության օր է փոխվում, ապա որոշակի փոփոխություններ լինում են նաև ժամկետների մեջ, քանի որ դրանցից շատերը պայմանավորված են հենց քվեարկության օրով»:
Տիգրան Մուկուչյանը հորդորում է «եթե»- ներով չառաջնորդվել, սակայն նկատում է՝ նախագահի հայտարարության մեջ հատուկ ընդգծվեց, որ ընտրությունների օրվա փոփոխությունը հնարավոր կլինի միայն քաղաքական բոլոր դերակատարների համաձայնության դեպքում: Իսկ որպեսզի հայտնի դառնան ընտրության բոլոր մասնակիցները, անհրաժեշտ է, որ նրանք առնվազն առաջադրվեն , ապա գրանցվեն:
«Այս պահին ժամկետը, որը սահմանված է առաջադրման փաստաթղթերը ներկայացնելու համար, փետրվարի 6-ից 16-ն է, որից հետո սկսվելու է գրանցումը՝ 16-ից -26-ը: Եթե այդ ընթացքում տեղի ունենա որևէ փոփոխություն, ապա ԿԸՀ-ն էլ համապատասխան փոփոխություններ կիրականացնի»:
Եվ մի հանգամանք ևս. մայիսին սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ նույնպես: Ստացվում է, որ երկու ընտրությունները հնարավոր է ոչ միայն հաջորդեն, այլ, օրինակ, խորհրդարանականի երկրորդ փուլի դեպքում խիստ մոտենան իրար: ԿԸՀ նախագահն այս հարցում լուրջ խնդիր չի տեսնում, բայց և նշում է, որ ժամկետների մոտեցումը կարող է որոշ գործառույթների համընկնում առաջացնել:
Մասնագիտական շրջանակներում երկու քվեարկությունների իրար մոտենալը լուրջ խնդիր կամ իրավական խոչընդոտ չի դիտարկվում: Եթե անգամ այդ երկու ընտրությունները համընկնեն, օրենսդրությունը լուծումներ առաջարկում է՝ ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպության իրավական խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր իրավական հիմքերը պահպանելն է:
«Եթե անգամ կազմակերպական հարցեր էլ կան, միևնույնն է դրանք չեն կարող կասեցնել իրավական հիմքերը կամ իրավական այլ հիմքեր առաջացնել: Ես չեմ կարող ընդունելի համարել այն մոտեցումը, որ ճիշտ է արվել, որ ապրիլի 2-ն է նշանակվել, որ խորհրդարանական ընտրությունները չխանգարեն ավագանու ընտրություններին: Ուղղակի պետք է այդ ընտրությունների նշանակումը ճիշտ հաշվարկել:
Տիգրանյանը խնդիր տեսնում է հենց քվեարկության օրվա հաշվարկի մեջ և կարծում է, որ 4-5 օրով հետաձգումն այդ խնդիրը չի լուծում: Նույն կարծիքն ունեն նաև ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Համախմբումը»:
Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները նշանակվեին ապրիլի 20-ից հետո: Այս ուժերը չեն բացառում Սահմանադրական դատարանում հարցը վիճարկելը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չունեն:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


