- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ցավոք, Հայաստանում, ի տարբերություն քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող շատ ու շատ պետությունների, ուր քաղաքական բաց բանավեճերը վաղուց արմատացած ու կայացած մշակույթի մի անքակտելի մաս են կազմում, այդպես էլ բանավեճեր չեն կայանում, քաղաքական բանավեճերի կուլտուրան մեզ մոտ չի արմատավորվում:
Հայաստանում, գրեթե, երբեք , միմյանց հետ մրցապայքարի դուրս եկած կուսակցությունների միջև քաղաքական բաց բանավեճեր չեն ծավալվել: Օբյեկտիվ է դա, թե` սուբյեկտիվ, բայց դա այն իրականությունն է, որի պայմաններում շարքային ընտրողը առաջիկայում ստիպված է լինելու կատարել Հայաստանի համար այդքան ճակատագրական իր ընտրությունը:
Իհարկե, շատերը կարող են փորձել որոշակի հիմնավորումներ բերել` այս ամենն արդարացնելու համար, սակայն ամենագլխավոր պատճառը, թերևս, իշխող քաղաքական ուժի կողմից ավանդույթ դարձրած այն սխալ մոտեցումներն են, որոնք իշխող են Հայաստանի քաղաքական համակարգում տասնամյակներ ի վեր:
Ինչպես հայտնի է, հատկապես հիմա, երբ ընտրություններին մնացել են հաշված օրեր, իշխանություններն առիթը բաց չեն թողնում շարունակ հայտարարելու, որ իրենք բաց ու թափանցիկ մրցապայքարի կողմնակիցներ են:
Նույնիսկ հասարակությանը համոզելու համար, թե Հանրապետականը քաղաքակրթվել է ու այլևս հիմնովին վերանայել է իր սկզբունքները:
Ոմանք նպատակամիտված կերպով շարունակ լուրեր են տարածում, թե իբր հստակ հրահանգներ են ստացել` այս անգամ որակապես բոլորովին այլ ընտրություններ անցկացնելու: Բայց եթե նույնիսկ այդ լուրերը ճշմարիտ են, ու իրոք նման հրահանգ է իջեցվել, ապա ակնհայտ է, որ իշխող կուսակցությունում ոչ բոլորն են հակված լսելու այդ հրահանգը:
Մինչդեռ անհերքելի է, որ գաղափարական պայքար մղելու, երկրում քաղաքական կուլտուրան բարձր պահելու համար քաղաքական դեբատներն ուղղակի անփոխարինելի կարող էին լինել:
Ժողովուրդը վերջապես կունենար իրական հնարավորություն` գաղափար կազմելու այն մասին, թե ամեն քայլափոխին իրենց գովազդող, ու իրենք իրենց անփոխարինելի համարող քաղաքական ուժերից որ մեկն ինչ է առաջարկում, դրանցից յուրաքանչյուրն ինչ ծրագրեր ունի ճակատագրական քառուղիներում հայտնված Հայաստանի ապագայի վերաբերյալ:
Այնինչ՝ ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես դառնում:
Ընդդիմադիր ուժերից մի քանիսը, որոնք փորձում են իրենց քարոզարշավը հնարավորինս սեփական ծրագրային դրույթների վրա խարսխել, չնայած ամեն կերպ ջանում են գաղափարական բատալների ելնել ՀՀԿ-ի հետ, սակայն, ըստ նույն ընդդմության առանձին ներկայացուցիչների խոստովանության, այդպես էլ չեն կարողանում նրանց համոզել` ասենք հեռուստաշոուների միջոցով քաղաքական բանավեճերի մեջ մտնել ու պարզել` որ կուսակցության գաղափարներն ու ծրագրերն են առավել մրցունակ ու համապատասխանող ժամանակի հրամայականին:
Թե ինչով կարող է պայմանավորված լինել Հանրապետականի նման կեցվածքն, անկասկած, այնքան էլ դժվար չէ կռահել:
Պատճառն՝ ըստ էության, ասելիք չունենալու մեջ է:
Հայաստանի ներկայիս վիճակը ոչ մի իրական շանս չի թողնում իշխող կուսակցությանը`ռեալ բանավեճի բռնվելու որևիցե այլ կուսակցության հետ:
ՀՀԿ-ի ասելիքը, թերևս, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականներն են փորձում փոխանցել ժողովրդին` ասելիք, որն ընդամենը մեկ տեսք ու դրսևորում ունի` փող:
Ալեքսանդր Գրիգորյան

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


