- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր շուրջը. մի բան, որ ոչ նոր է ծնվել և ոչ էլ նոր բուսնեց: Դատարկ իմացականության առաջ անզոր,
ու շուրջդ վատոգի մարդկիկ, որոնց հանդեպ անկատար ես... Երևույթ ենք, չկա մեզ նման երկրորդը ու ինչպես Դ. Դեմիրճյանը կասեր՝ հայի չափը չափազանցն է...
Մինչդեռ ես տեսնում եմ, որ այսօր կա խմբավորված հարձակվողների ու խմբավորված գործելու մեխանիզմ, որ վրա են տալիս ու նրանց թվում է, թե ճիշտ են, թեև նրանք իրենք իրենց էլ չեն հավատում էլ ուր մնաց կողքից նայող աչքը: Քննադատության կարոտ եմ մնացել, ոչ գրականության մեջ, ոչ երգարվեստում, ոչ քաղաքականության մեջ չկա ըստ էության քննադատություն, որովհետև մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր... ու էսպես մենք մերոնցով յոլա ենք գնում, իսկ առուծախի մեջ թրև եկողները մի-մի հերոսի, մի-մի ազատամարտիկի հավակնորդ են իրենց երևակայում...
Էս ի՞նչ անբարոյականություն է, դեմն առնել չի լինում... մեկի սիրուհին ու մեկի անձնական օգտագործման իրերն ու դեպքերը առաջ են ընկել, գնում են, հարստություն դիզում, անունն էլ, թե աշխատել ենք, հասել մեր ուզածին, հալալ քրտինքի անուն են տալիս, որ լռես...մինչդեռ տեսնում ես, որ սրանք սեփական ոչինչ չունեն, ինչպես ասում են, այնպես վրա են տալիս...
Զզվելի մի տեսակ կա, որ ինչ տալիս ես սսկված, գլուխը կախ ուտում է, որ վեճ, կռիվ չլինի: Ցավոք այդ տեսակը հատկապես ծերացող ազգերի մեջ արմատավորվել է և մեր ծերացած ազգի մոտ դեռ կան, որ ուտում են այն ինչ մատուցում են ու անունն էլ դնում են՝ խելոք... ներողություն էշն էլ է խելոք, հիմա կասես ինչո՞ւ ասացիր էշ, թող որ լինի ավանակ, բայց դրանից ոչինչ չփոխվեց... Չեմ հավատում նրանց, ովքեր աչք են փակում այս կամ այն խնդրի, պատճառների վրա հետո նվնվում, թե ինձնից կախված չէ... Հավատա՝ մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ կտան մեզ, իսկ մենք ինչպես կընդունենք այն... և հիմա մեզ սկուտեղի վրա սուտն են մատուցում, իսկ քաղաքական ուժերը այդ սուտը անցկացնելով ուզում են հաղթող դուրս գալ, որպեսզի չկորցեն իրենց անձնական բիզնեսն ու կարողությունները, որովհետև ամեն մեկի առաջ մի-մի ոսկոր կա գցած, որ տարին մեկ թարմացվում է՝ յոլա գնա... տեսակ կա, որ մեկին, երբ քննադատում ես, ինքը առաջինն է վրա տալիս, որ հանակարծ հետ չմնա, կործքը ազատ չմնա ... բայց ասեմ, որ կուրծք ծեծելով չի տիկնայք և պարոնայք, մարդկանց վարկաբեկելով հարցին լուծում չեք տալու. մի ջղաձգվե՛ք... Ատամները սրած, գլուխը՝ կախ, լեզուն պապանձված, անդարդ, շքեղության մեջ ապրում է «թագավորը»:
Հիշեցի մի առակ, որտեղ ասվում է՝ թագավորը, թող պառկի, իսկ ծառաները, թող ոտքերը լվանան, եթե պետք լինի թագավորը պառկած կմնա, մինչև որ ծառաները թագավորի համար մարմարից ոտնաման կսարքեն, որ ոսկին մարմարի մեջ շողշողա... Իսկ ո՞վ է ասում, որ մարդուն հանգիստ պետք չէ, ի հարկե հանգիստ է պետք հատկապես նրանց, ովքեր աթոռին բազմելու հավերժությունը պետք է ինչ գնով էլ լինի երկարացնեն, եթե պետք է մարդու վրայով էլ կանցնեն՝ անցնում են, որ մնանա ասպարեզում... ասել է, թե ժողովրդի մասին մտածողը պետք է տարին տասերկու անգամ մի լավ հանգստանա, գործերը իմի բերի, որ հետո գործի: «Թագավորը» պետք է հանգստանա, իսկ մյուսները՝ ծառաները գիշեր ու զօր պետք է աշխատեն, մեկը կարտոֆիլ պետք է բաժանի գյուղացուն, մյուսը պետք է խաղող մթերելով զբաղվի, մի խոսքով տերը պետք է գահին նստի, իսկ ստրուկները տիրոջը գովերգելով ապրեն... այո՛, «թագավորը» հենց այդպես պետք է ապրի, շքեղության մեջ, չէ՞ որ «թագավորը» շատ է մտահոգված, շատ է տանջվում ժողովրդի համար:
Մառազմ... շարքային անբարոյականությունը եկել է տեր կանգելու, ցավին դարման անելու... մեղա՜, մեղա՜...

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


